Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ս/թ դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Արամ Խաչատրյան տուն թանգարանի դահլիճում տեղի է ունեցել Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախկին (1964-1985թթ.) նախագահ, Ջերմուկի պատվավոր քաղաքացի Զավեն Գևորգի Վարդանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո: Երեկոյին ելույթներ են ունեցել Զավեն Վարդանյանի գործընկերները, հարազատները, համաքաղաքացիները: Մարզպետ Էդգար Ղազարյանը ելույթի իր խոսքում կարևորել է Զավեն Վարդանյանի դերը Ջերմուկի զարգացման գործում և բարձր է...
Շնորհակալական նամակ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարից 18.12.2013
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին ուղղված նամակում շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանին և նույն վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2013 թվականի զանգվածային մարզական միջոցառումները մարզի տարածքում բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Ընդունելություն Ղազախստանի դեսպանատանը 17.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Այիմդոս Բոզժիգիտովի հրավերով Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում մասնակցել է Ղազախստանի անկախության օրվան նվիրված ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ երկրների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Ֆերդինանդ Ղազարյանի անվան շախմատի հուշամրցաշար 16.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 14-ին Եղեգնաձորում մեկնարկեց անվանի քաղաքական և հասարակական գործիչ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 75-ամյակին նվիրված շախմատի հուշամրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցել են տարբեր տարիքային խմբի 26 մասնակիցներ, ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր բնակավայրերից: Հուշամրցաշարն անցկացվել է Շվեյցարական մրցակարգով: Հուշամրցաշարն ավարտվել է 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, իսկ արդյունքների ամփոփումն ու հաղթողների պարգևատրումը տեղի կունենա 2013 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան օրը, Վայք քաղաքում:

Նորակոչիկների օրհնություն` Նորավանքում 16.12.2013
2013 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովը Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համատեղ Նորավանքում կազմակերպել էր 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի նորակոչիկների օծման հանդիսավոր արարողություն:
Ս/թ դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մասնակցել են Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի է ունեցել դպրոցի դահլիճում: Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը: Իսկ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և կենսաթոշակառու ուսուցչուհի Ժաննա Աղախանյանը: Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար դպրոցի շուրջ 16 նախկին մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվել են հուշանվերներով: Այնուհետ տոնականորեն զարդարված դպրոցական դահլիճում աշակերտների ուժերով կայացել է համերգային ուրախ երեկո:


