Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

    Խորհրդակցություն՝ նվիրված հայոց լեզու և մաթեմատիկա առարկների դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրներին

Խորհրդակցություն՝ նվիրված հայոց լեզու և մաթեմատիկա առարկների դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրներին 24.01.2014

Ս/թ հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից 2013թվականին մարզի հանրակրթական դպրոցներում կատարած առարկայական ուսումնասիրությունների արդյունքները: Մարզպետը նշեց, որ արդյունները խիստ մտահոգիչ են, որի պատճառով էլ խորհրդակցություն է հրավիրել՝ պարզելու արձանագրված ցածր արդյունքների պատճառները: Քննարկումից հետո մարզպետ Էդգար Ղազարյանը հանձնարարություն տվեց դպրոցների ղեկավարներին՝ խստացնել ներդպրոցական հսկողությունը առարկայական դասավանդման ընթացքի վրա, իսկ ուսուցիչներին՝ ամենայն պատասխանատվություն դրսևորել մատաղ սերնդի մոտ առարկայական բարձր իմացության ապհովելու գործում: Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությանը հանձնարարեց հաճախակի այցելել դպրոցներ, կատարել դասալսումներ և պարբերաբար քննարկել այցելությունների արդյունքները:

    Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների  տնօրենների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 24.01.2014

Ս/թ հունվարի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակում էին մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը ներկայացրեց դպրոցների ֆինանսավորման կարգում կատարված փոփոխությունները: Այնուետ հնչեցին հայտարարություններ > տոնակատարության, >, > միջոցառումների, 2014թ. առարկայական օլիմպիադայի կազմակերպման և ներդպրոցական մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ:

Հանդիպում Վայոց ձորի հյուրատների սեփականատերերի հետ

Հանդիպում Վայոց ձորի հյուրատների սեփականատերերի հետ 22.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի պայմանավորվածության համաձայն տեղի ունեցավ հանդիպում զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների հանդիպումը Վայոց ձորի հյուրատների (B&B) սեփականատերերի հետ:

Աշխատանքային այցելություն Ջերմուկ քաղաք

Աշխատանքային այցելություն Ջերմուկ քաղաք 22.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ, աշխատանքային այցելություն կատարեց Ջերմուկ քաղաքային համայնք:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի անդրանիկ նիստը 21.01.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ս/թ հունվարի 24-ին տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2014 թվականի անդրանիկ նիստը հետևյալ օրակարգով.

Վայոց ձորի մարզային  գրադարանի 2013թ. գործունեության արդյունքները

Վայոց ձորի մարզային գրադարանի 2013թ. գործունեության արդյունքները 21.01.2014

Վայոց ձորի մարզային գրադարանը տեղակայված է մշակույթի կենտրոնի 2-րդ և 3-րդ հարկերում: 2011թ. վերանորոգումից հետո գրադարանը վերազինվել է տեխնիկապես, գործում է օդափոխման, ջեռուցման, անվտանգության համակարգերը: ՀՀ մշակույթի նախարարության շնորհիվ այսօր գրադարանի ֆոնդերի պահպանության և աշխատողների համար ստեղծված է նորմալ պայմաններ: Գրադարանը դարձել է հաճելի մի վայր, որտեղ ընթերցողները անվճար օգտվում են >, >, > համակարգչային ծառայություններից: > համակարգից կարող են օգտվել մարզի թույլ և վատ տեսողություն ունեցող ընթերցողներ: Գրադարանի համալրումը կատարվում է գնման և նվիրատվության միջոցով: 2013թ.-ին ֆոնդը ավելացել է 1605 միավորով: Ընդհանուր ֆոնդը կազմում է 63822 միավոր, իսկ սպասարկված միավորների թիվը` 46123 միավոր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 18:37:39