Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին Իսլամական հեղափոխության հաղթանակի 35 ամյակի առթիվ 12.02.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Ղուրբան Ալի Սաադաթին և Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեյն Ամմարիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 35 ամյակի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցականների հրաձգության մրցույթ, նվիրված ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին 12.02.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ 2014 թվականի փետրվաի 10-ից ՀՀ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցականներում մեկնարկել է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55 ամյակին նվիրված դպրոցականների հրաձգության մրցույթը: Հրաձգության մրցույթը կանցկացվի երեք փուլով, առաջին փուլը փետրվարի 10-15-ը /ներդպրոցական/, երկրորդ փուլը՝ փետրվարի 25-27-ը /տարածաշրջանային/ և երրորդ փուլը՝ մարտի 5-ին/մարզային/:

Ընդունելություն Իրանի դեսպանատան կողմից

Ընդունելություն Իրանի դեսպանատան կողմից 11.02.2014

2014 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Մոհամմադ Ռեիսինի հրավերով մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության հաղթանակի 35-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Աշխատանքային հանդիպում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում

Աշխատանքային հանդիպում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում 11.02.2014

2014 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում վոլեյբոլի առկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն առաջարկեց Վայոց ձորում հիմնել վոլեյբոլի մարզային ֆեդերացիա,որը կնպաստի վոլեյբոլի զարգացմանը:

Հանդիպում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ ղեկավարների հետ

Հանդիպում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ ղեկավարների հետ 07.02.2014

2014 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելություն 07.02.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների մի քանի տասնյակ քաղաքացիներ ընդունելության ընթացքում բարձրացնում էին սոցիալական աջակցության, առողջապահական, աշխատանքի հարցում աջակցության խնդիրներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39