Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վախճանվել է ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Վաղինակ Գետեոնի Մաթևոսյանը

03.03.2014

 72 տարեկան հասակում  կյանքից  հեռացավ ՀՀ  Վայոց ձորի  նախկին մարզպետ Վաղինակ Գետեոնի  Մաթևոսյանը: Վաղինակ Գետեոնի  Մաթևոսյանը որպես Վայոց ձորի մարզպետ պաշտոնավարել է 2001թվականի նոյեմբեր ամսից մինչև 2003 թվականի հունիս ամիս:  

Հայկական գյուղատնտեսական  ինստիտուտն ավարտելուց հետո  Վաղինակ Մաթևոսյանը նշանակվում է Աղավնաձորի պետական տնտեսությունում որպես ինժեներ, ապա՝ տնօրեն: Նա մեծ ներդրում է ունեցել  Աղավնաձորի սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Նրա ղեկավարած  տնտեսությունը  ՀՍՍՀ առաջավոր տնտեսություններից է եղել:  Այդ տարիներին Աղավնաձորում կառուցվել են մշակութային և մարզական հաստատություններ: Նրա նախաձեռնությամբ  նախորդ դարի 80-ական թվականներին Աղավնաձորում բացվել են  Եղեգնաձորի երաժշտական և նկարչական դպրոցների մասնաճյուղերը, գյուղում գործել է նաև լողավազան և մարզադաշտ: 

Վաղինակ Գետեոնի  Մաթևոսյանն արժանացել է կառավարական պարգևների՝1981 թ.  <<Պատվո Նշան>> շքանշանի, 1986թ. <<Աշխատանքային Կարմիր դրոշ>>-ի շքանշանի:

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ցավակցում է Վաղինակ  Մաթևոսյանի ընտանիքին, ընկերներին, բարեկամներին և մարզի  հանրությանը` բոլորիս համար ցավալի կորստի կապակցությամբ:

Վաղինակ Գետեոնի  Մաթևոսյանն ծնվել է 1941թ. Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում:

1968թ. ավարտել է Աղավնաձորի միջնակարգ դպրոցը:

1958-59թթ. աշխատել է Աղավնաձորի կոլտնտեսությունում որպես բանվոր:

1959-61թթ. ուսանել է Երևանի գյուղմեխանիզացիայի և էլեկտրոֆիկացիայի տեխնիկումում:

1961-69 թթ. ուսանել է Երևանի գյուտատնտեսական ինստիտուտում:

1961- 64թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1969-76թթ. աշխատել է Աղավնաձորի պետական տնտեսությունում որպես գլխավոր ինժեներ:

1976-91թթ. ղեկավարել է Աղավնաձորի պետական տնտեսությունը:

1991-93թթ. ղեկավարել է Եղեգնաձորի <<Ագրոսպասարկում>> ՀՀ գյուղատնտեսության նախարարության  ձեռնարկությունը:

1993-96թթ. նախագահել է <<Արփա>> ֆուտբոլային ակումբը:

1996-97թթ. եղել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղբաժնի վարիչ:

1997-2001 թթ. եղել է Եղեգնաձորի ՃՇՇ ՊՓԲԸ տնօրենը:

2001-2003թթ. եղել է ՀՀ Վայոց ձորի մարզպետը:

Կյանքի վերջին տարիներին նա հիմնել է գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսություն Աղավնաձոր գյուղում, իսկ ավելի ուշ գյուղատնտեսական գործունեությամբ է զբաղվել ՌԴ-ում: 

Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 3-ին, ժամը՝ 13.00, Աղավնաձոր գյուղում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-20 17:21:05