Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը
03.03.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հրավերով մարտի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել հայ մեծանուն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մարտի 2-15-ը Երևանում անցկացվելիք Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության բացման արարողությանը:
Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնությանը մասնակցում է 27 երկրների 263 շախմատիստ, այդ թվում` 130 գրոսմայստեր:






