Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկումներ՝ նվիրված Վայոց ձորի մարզի զարգացման խնդիրներին 18.03.2014

2014 թվականի մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման խնդիրները: Առաջին հանդիպում կայացել է «Զարգացման հայկական գործակալության» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ, ուր քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզում տնտեսության զարգացման նպատակով ներդրումային ծրագրերի մշակման, ինչպես նաև մարզի տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում և տարածաշրջաններում ներդրումային ծրագրեր ներգրավելու նպատակով 2014 թվականի աշնանը կազմակերպվելիք համաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

Կայացավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը 17.03.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ ս/թ մարտի 14-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 75 քաղաքացի, ընդունելության էին եկել 66-ը: Ընդունելության եկած 64 քաղաքացիներ դիմել էին ֆինանսական օժանդակության խնդրանքով, իսկ 2-ը՝ սոցիալական տարբեր հարցերով: Բոլոր քաղաքացիներին էլ տրվեց ֆինանսական աջակցություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից կազմակերած գինու համտես-ճաշին 17.03.2014

Ս/թ մարտի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել 2014թ. Ֆրանկոֆոնիայի օրերը տոնելու նպատակով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան կողմից Երևանի Արմենիա-Մարիոթ հյուրանոցում խաղողի գենետիկայի հանրաճանաչ մասնագետ Դր. Ժոզե Վայումոի մասնակցությամբ կազմակերած գինու համտես-ճաշին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է << Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում>>  ծրագրի  պաշտոնական բացմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է << Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում>> ծրագրի պաշտոնական բացմանը 17.03.2014

Ս/թ մարտի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Երևանի կոնգրես հյուրանոցում կազմակերպված > ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել են Ալեքսանդր Շագաֆյանը (Ժողովրդական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն), Մանուկ Մկրտչյանը (ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ), Անահիտ Բախշյանը (ՀՀ ԿԳն Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն), Էդգար Ղազարյանը (ՀՀ Վայոց ձորի մարզպետ) և Սերոբ Խաչատրյանը(Հայկական-ՍԻՎԻՏԱՍ, ԺՄԻԿ փորձագիտական խմբի ղեկավար): Ծրագրի նպատակն է՝ խթանել հայաստանյան հանրակրթական դպրոցների միջավայրում և շրջանավարտների մոտ ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի ձևավորմանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 17.03.2014

Ս/թ մարտի17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներից բացի մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ և ՀԳՄ ԳՀ վարչության պետ Նորայր ՍԻմոնյանը, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանների զինվորական կոմիսարները: Քննարկվեցին ձմեռային զորակոչի արդյունքները և 2014 թվականի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է եղել սահմանամերձ Բարձրունի համայնքի ղեկավարի  2013 թվականի հաշվետվությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է եղել սահմանամերձ Բարձրունի համայնքի ղեկավարի 2013 թվականի հաշվետվությանը 14.03.2014

Մարտի 13-ին Բարձրունի համայնքում տեղի ունեցավ համայնքային ժողով, որի օրակարգում էր համայնքի ղեկավարի գործունեության 2013թ-ի հաշվետվությունը: Ժողովը կայացավ համայնքային կենտրոնի նոր վերանորոգված դահլիճում` մոտ 100 բնակիչների մասնակցությամբ: Հաշվետու ժողովին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39