Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 14.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 14-ին Գյուղի կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների ավագանիների կին անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արամ Գրիգորյանն ու Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորիկ Սիմոնյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանը, համայնքի ավագանու անդամներ Եղեգնաձոր, Վայք, Արենի, Գոմք, Հերմոն, Նոր Ազնաբերդ, Քարագլուխ, Աղնջաձոր համայնքներից: Հանդիպման ընթացքում քննարկվեց կանանց դերակատարման կարևորությունը համայնքային կյանքում, իսկ ավագանիների կին անդամները ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը և համայնքների հուզող խնդիրները:
Հանդիպում Սոպոտի քաղաքապետի հետ 09.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում Լեհաստանի առաջին տիկին Աննա Կամարովսկայայի այցի շրջանակներում Հայաստան ժամանած Սոպոտի քաղաքապետ Ժակեք Կարնովսկու հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Սոպոտի քաղաքապետարանի պատասխանատուներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածքային և տեղական իշխանությունների միջև հայ-լեհական ապակենտրոնացված համագործակցության խնդիրներ: Անդրադարձ եղավ նաև Եվրոմիության կողմից իրականացվող ծրագրերում Սոպոտի և Հայաստանի համայնքների, մասնավորապես, ՀՀ Վայոց ձորի մարզի քաղաքների համատեղ համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին:
Լեհաստանի առաջին տիկնոջ այցը Վայոց ձորի մարզ 09.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էին այցելել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները: Արենի գյուղի մոտ Լեհաստանի առաջին տիկնոջը աղ ու հացով դիմավորեցին Արենի համայնքի պարի խմբի սաները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ՝ Մարիաննա Ղազարյանի հետ: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԱՐԵՆԻ-1 հնագիտական քարանձավ, որտեղ մասնագետների կողմից նրանց ներկայացվեցին քարանձավում կատարաված պեղումների արդյունքները: Այնուհետև հյուրերը եղան Նորավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ներկայացրեց Նորավանքի պատմությունը: Նորավանքի տարածքում գտնվող Մոմիկի թանգարանում հյուրերը ծանոթացան միջնադարյան հայ ճարտարապետության և մանրանկարչության պատմությանը: Այցի ավարտին Տիկին Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Արենի գինու գործարան, ծանոթացան լավաշի պատրաստման արարողությանը, համտեսեցին Վայոց ձորում արտադրված գինիները և ունկնդրեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի կողմից պատրաստվա
Տեղի ունեցավ քաղաքացիների հոկտեմբեր ամսվա ընդունելությունը 09.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելություն, որին մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Մարզպետն ընդունեց ընդունելության եկած ավելի քան 6 տասնյակ քաղաքացիների: Քաղաքացիները հիմնականում դիմում էին սոցիալական աջակցության, առողջապահական և այլ հարցերով: Սոցիալական օգնության հետ կապված գրեթե բոլոր դիմումները բավարարվեցին:
Տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 09.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական՝ 6-րդ նիստը: Նիստում քննարկվեցին 2014 թվականի ներքին աուդիտի ծրագրով հաստատված >, >, > և > պետական ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված աուդիտի հաշվետվությունների արդյունքները, ինչպես նաև 2014 թվականի ընթացքում իրականացված աուդիտի հաշվետվություններով արձանագրված թերությունների և խախտումների վերացման վերահսկողական գործընթացի արդյունքները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 07.10.2014
Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Վայոց ձորի մարզային գրադարանի, համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներին մասնագիրական տոնի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններն են, մտքի գանձերի պահպանման սուրբ օջախները, այն օջախները որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը: Գիրքն է, որ հնարավորություն է ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու, ապագայի մասին, իմանալու ,,Բանն հանճարոյ,,: Մաղթում եմ, որպեսզի ինչպես մարզային, նմանապես և համայնքային գրադարանները պատվով կատարեն իրենց առջև դրված առաջադրանքները, աշխատանքի նկատմամբ ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում և վայելեն ոչ միայն ընթերցողների, այլև մարզի մտավորականության հարգանքն ու սերը։ Հարգելի գրադարանավարներ, կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ ձեր պատասխանատու ու պատվաբեր աշխատանքում, իսկ Ձեր ընտանիքներին սեր և բարօրություն: