Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Եղեգնաձորի քաղաքապետը հանդես եկավ 2014 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 13.03.2015
Մարտի 11-ին Եղեգնաձորի քաղաքապետարանում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանի հանրային հաշվետվությունը : Նիստին հրավիրվել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի ֆիանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ գծով վարչությունների պետերը, մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ,...

Վայքի քաղաքապետը հանդես եկավ 2014թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ 13.03.2015
Մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ Վայք քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ համայնքի ղեկավար Արագած Սաղաթելյանի հանրային հաշվետվությունը : Ներկայացվեց քաղաքապետարանի 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները , խոսեց առաջիկա իրականացվելիք ծրագրերի և անելիքների մասին: Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական...
Քարաթափում 11.03.2015
Մարտի 11-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մ-10 միջպետական ավտոճանապարհին` Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 քմ), որը չի խոչնդոտել երթևեկությանը: Հրշեջ-փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհից: Աղբյուրը՝ mta.gov.am, 11.03.2015

2015 թվականի մարտի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստը հրավիրված էր ընդլայնված կազմով և քննարկվում էրՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70 ամյակին նվիրված միջոցառումերի շրջանակում մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագրերը: Քննարկվեցին միջոցառումների հետ կապված կազմակերպչական հարցերը, իսկ հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց ընդլայնել նախատեսվող միջոցառումների ծրագրերը, ընգրկելով հնչած նոր առաջարկները:

Տոնական հանդես ,,Խելացի մանուկ,, մանկական զարգացման կենտրոնում 10.03.2015
2015 թվականի մարտի 6-ին Եղեգնաձորի ,,Գիտելիք,, համալսարանի դահլիճում կայացավ ,,Խելացի մանուկ,, մանկական զարգացման կենտրոնի սաների համերգը, նվիրված կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Երեխաներն իրենց ծնողներին և հրավիրյալ հյուրերին ողջունեցին երգ ու պարով, մայրերին նվիրված ոտանավորներով: Ներկաներին միջոցառման առիթով շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց կենտրոնի տնօրեն Սուսաննա Ավագյանը: Վերջում մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին իրենց հուզիչ ելույթի համար, մաղթեց նրանց անհոգ մանկություն և ամուր առողջություն: Մարզպետը շնորհավորեց դահլիճում ներկա կանանց և աղջիկների Մարտի 8-ը: Տոնական միջոցառումից հետո Հարություն Սարգսյանը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ աշխատանքային և ուսումնական պայմաններին, ինչպես նաև երեխաներին մատուցվող սննդակարգին: Նշենք, որ կենտրոն են հաճախում Եղեգնաձորի և մերձակա համայքների նախադպրոցական և մսուրային տարիքի շուրջ 56 երեխա:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 09.03.2015
Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի մարտի 13-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: