Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն <<Անտառահրդեհների կանխարգելում>> թեմայով

30.06.2015

Հունիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շտաբային ուսումնավարժություն ,,Անտառահրդեհների կանխարգելում,, թեմայով: Ուսումնավարժությունն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2015 թվականի հիմնական միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արշակ Մանուկյանը, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի պաշտպանության և պահպանության բաժնի պետ Արտաշ Մանասերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջին բաժնի պետ Գարիկ Ղամարյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց ձորի մարզի համայնքապետերը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, "Հայ անտառ" ՊՈԱԿ-ի Վայոց ձորի  անտառտնտեսության և ,,Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն,, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: 
Ուսումնավարժության ընթացքում նշվեց այն մասին, որ չոր եղանակային պայմանների հետևանքով հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է ստեծվել` շեշտադրելով Հայաստանի Հանրապետության համար անտառների պահպանության և պաշտպանության կենսական նշանակությունը, հրդեհների առաջացման և դրանց կանխարգելման հետ կապված համապատասխան միջոցառումների իրագործումը:
Ուսումնավարժությանը ներկա համայնքի ղեկավարները ներկայացրեցին այս հարցի հետ կապված իրենց հուզող 2 հիմնախնդիր` 
1. Անտառամերձ համայնքներում ջրավազանների կառուցման անհրաժեշտություն` հրդեհի բռնկման դեպքում արագ կարգով համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով: 
2. Հանդամիջյան և անտառամիջյան ճանապարհների մաքրման աշխատանքների իրականացում:
Մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյանը նշեց, որ այս ուսումնավարժությունն ուղղված է հրդեհների կանխարգելմանը և բնակչության շրջանում հրդեհների առաջացման վտանգների մասին իրազեկմանը: Ս. Թարվերդյանը համայնքապետերին հորդորեց համայնքներում բնակիչների շրջանում համապատասխան տեղեկատվություն և իրազեկում ապահովել նշված խնդրի վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34