Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը

29.06.2015

 Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ,,Ջերմուկ աշխարհ,, առողջարանում տեղի ունեցավ շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի երջանկահիշատակ նախագահ Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված ,,Ջերմուկ 2015,, շախմատի պատանեկան 10-րդ միջազգային բաց մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը: Հուշամրցաշարի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ, շախմատի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Հարություն Սարգսյանը և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք, որ ավանդական դարձած հուշամրցաշարն անցկացվելու է հունիսի 26-ից հուլիսի 6-ը, որին մասնակցում են մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Շվեդիայից, Գերմանիայից և Թուրքմենստանից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:16:42