Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը 04.06.2024
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://yeghegis.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=b38bae5f-219d-458d-b077-f5b9a21f66ca

Հայտարարություն վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին 04.06.2024
Տեղեկացնում ենք, որ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը 2024 թվականի մայիսի 29-ին https://cso.gov.am/ կայքում հրապարակել է հայտարարություն՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար վարկանիշային ցուցակ կազմելու համար անցկացվող թեստավորման մասին: Թեստավորմանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2024 թվականի մայիսի 29-ից մինչև 2024 թվականի հունիսի 12-ը ներառյալ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ): Մրցույթի նպատակներն են` • աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը. • խթանել տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` ՏԻՄ) կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը.

Վայոց ձորի մարզում 2024թ․ մայիս ամսին գրանցված ծնունդների մասին տեղեկատվություն 04.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունում՝ >-ում, ապրիլ ամսին գրանցվել է 16 ծնունդ, որից՝ 7 տղա, 9 աղջիկ։ Կատարվել է 7 կեսարյան հատում։

2025 թվականի Համահայկական ձմեռային խաղերը կանցկացվեն Ջերմուկում 03.06.2024
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը Ջերմուկում մասնակցել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գործկոմի անդամների հետ անցկացված նիստին։ Քննարկվել են առաջիկա անելիքներին, ծրագրերի իրականացմանը և խաղերի անցկացմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև ամերիկահայ բարերար, Համահայկական խաղերի համահիմնադիր Ալբերտ Բոյաջյանը։ Այնուհետև նիստի մասնակիցներն այցելել են նաև ըմպելասրահ և Ջերմուկ Գրուպ ընկերությանը պատկանող հանքային ջրի գործարան։

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց խնդիրների լուծումը ուշադրության կենտրոնում պահելու, նրանց անսահման ջերմությամբ և հոգատարությամբ պարուրելու օր: Նրանց հրաշք գոյությունը յուրաքանչյուր պահ մեզ համար ուրախության անսպառ աղբյուր է, իսկ նրանց հաջողությունները՝ հպարտության բերկրանք:Երեխաներն օրհնություն և պարգև են յուրաքանչյուր ընտանիքի համար: Իմ փոքրի՛կ բարեկամներ, թող ձեր ոսկեծամ մանկությունը լինի միայն ժպիտներով և դրական հույզերով շաղախված, թող տխրության ոչ մի նշույլ չստվերի ձեր լուսավոր ներկան ու գունեղ առօրյան: