Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Իրազեկում 01.11.2018
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 10։00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով 01.11.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոն ավանում Հայաստանը ներկայացնող տաղավարում ըստ արժանվույն ներկայանալու և կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը պարգևատրվել է շնորհակալագրով:

Տեղեկատվություն 01.11.2018
2018 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ստ տարածաշրջանների:
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի 27.10. 2018 թվականի թիվ 254 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանը, Գլաձոր համայնքի ղեկավարի 30.10. 2018 թվականի թիվ 210 որոշմամբ, հայտարարում է մրցույթ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում առաջադրվող ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի ընտրության նպատակով: Հայտարարության տեքստին ծանոթանալ