Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԱՎԵՐ

03.09.2019

 Ս/թ սեպտեմբերի 6-ին տեղի կունենա միջնադարյան հոգևոր, կրթական ու գիտական կարևորագույն կենտրոնի՝ Գլաձորի համալսարանի 735-ամյակին նվիրված տոնակատարություն:
Սիրով հրավիրում ենք ցանկացողներին մասնակցելու տոնակատարությանը և  ներկայացնում ենք միջոցառումների օրակարգը.
Մեկնարկը կտրվի ժամը 15։00-ին՝ Թանահատի վանական համալիրում:
Պետական պաշտոնատար անձանց, հոգևորականների, հյուրերի ներկայությամբ, Ավետարանի և նրան ուղեկցող թափորի ու պատվո պահակախմբի ուղեկցությամբ տեղի կունենա հանդիսավոր մուտք Թանահատի եկեղեցի, կկտարվի օրհնության կարգ:
Եկեղեցու բակում ելույթ կունենա <Գեղարդավանք> երգչախումբը (գեղ․ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
ժամը 17։00-ին Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը։
Միջոցառման շրջանակներում կլինի խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրություն։ Կանցկացվեն վարպետաց դասեր։

Իրենց աշխատանքներով այցելուներին կներկայանան նաև մանրանկարչության վարպետներ, ծղոտագործներ։
Միջոցառմանը կմասնակցի նաև <Տերյան> մշակութային կենտրոնը:
<Օրրան> բարեգործական կազմակերպությունը կկազմակերպի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները կներկայանան փայտի փորագրության աշխատանքների ցուցադրությամբ, ինչպես նաև գինու, քաղցրեղենի համտեսի տաղավարով և վարպետության դասով։

Հյուրերի և միջոցառման մասնակիցների համար համեղ հյուրասիրություն է պատրաստել <Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանություն> ՀԿ-ն։
Ժամը 19։00-ին տոնական միջավայրին յուրօրինակ շունչ կհաղորդեն Վայոց ձորի մարզի պարային համույթները։
Կցուցադրվի Գլաձորի համալսարան․ <Երկրորդ Աթենք Պանծալի> փաստավավերագրական ֆիլմը։ 

Միջոցառման նախորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին, Եղեգնաձորում կանցկացվի <Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը> թեմայով գիտաժողով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57