Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կարևոր տեղեկություն արտահանողների համար 06.03.2019
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ - ծագման երկիրը, - ապրանքի անվանումը, - արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության), - արտահանողի անվանումը և հասցեն, - ստացողի անվանումը և հասցեն, - պահման ժամկետը, ջերմաստիճանը: Մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղմամբ .

Ճապոնիայի կառավարությունը նոր գույք կտրամադրի Վայոց ձորի մարզի 19 դպրոցի 06.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել ծրագրի շրջանակներում 67,694 ԱՄՆ դոլար (7,581,728 ճապ. իեն) արժողությամբ համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզի 19 դպրոցի տրամադրել նոր դպրոցական գույք՝ նստարաններ և աթոռներ: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայը և ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Ճապոնիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը, նշել է, որ համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ

Անվճար հետազոտություն և խորհրդատվություն Եղեգնաձորի բժշկական կենտրոնում 05.03.2019
Անվճար հետազոտություն և խորհրդատվություն մարտի 7 ին, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում: Վայոց ձոր մարզի հարգելի բնակիչներ, Եղեգնաձորի բժշկական կենտրոնը և Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպությունը համագործակցության շրջանակներում կազմակերպում են բաց դռների օր մեր կենտրոնում։ Երևանի Էրեբունի ԲԿ-ի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի մասնագետների կողմից մարտի 7-ին ժամը 10:30-ից իրականցվելու են անվճար հետազոտություններ և խորհրդատվություն։ Դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ Հայկ Պապիկյանը (Միքայելյան Վ.Ի.), մամմոլոգ վիրաբույժ Ներսես Բերբերյանը և էնդոկրինոլոգ Քրիստինե Ասոյանը (Էրեբունի ԲԿ) կհետազոտեն և խորհրդատվություն կկատարեն, ինչպես նաև կպատասխանեն բոլոր հուզող հարցերին։ Գրանցվելու համար դիմեք Եղեգնաձորի բժշկական կենտրոն` ժամը 09.00-18.00, (+374) 281 2 48 03 հեռախոսահամարով։

Տեղեկատվություն 04.03.2019
2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին`

ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում կկառուցվի բույսերի և հողի հետազոտման լաբորատորիա 04.03.2019
Մարտի 2- ին Արենիի համայնքապետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը ընդունեցին և հիմնադրամների նախագահ, շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին, ով պատրաստակամությունը է հայտնել նպաստել Արենի համայնքում խաղողագործության և գինեգործության զարգացմանը։ Նշենք, որ