Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը 23.03.2019
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին Վայոց ձորի մարզում ներգրավված են բոլոր համայնքները, մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժամը 10.30-ի դրությամբ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված են՝ 36 միավոր տեխնիկա, շուրջ 1210 ձեռքի գործիքներ և 2600 մասնակից: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է (+374281) 2-30-61 հեռախոսահամարը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը սահմանապահ Խնձորուտ բնակավայրում 23.03.2019
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի հետ այցելել է համայնքի սահմանապահ Խնձորոտ բնակավայր և մասնակցել համապետական շաբաթօրյակի աշխատանքներին:

Տեղեկատվություն 23.03.2019
Ժամը 12.30-ի դրությամբ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին Վայոց ձորում ներգրաված են՝ 41 միավոր տեխնիկա, շուրջ 2060 ձեռքի գործիքներ և 4340 մասնակից: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է (+374281) 2-30-61 հեռախոսահամարը:

Մաքրման աշխատանքներ Արենի համայքի բնակավայրերում 23.03.2019
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակավայրերը ակտիվորեն են մասնակցել համապետական շաբաթօրյակին:

Իրազեկում մարտի 23-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքների կազմակերպման մասին 22.03.2019
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 23-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքները համակարգում է ծրագրի աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 18.02.2019 թվականի թիվ 05 որոշմամբ ստեղծված Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը: Պատասխանատու ստորաբաժանումն է՝ մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունը, վարչության պետ՝ Աղվան Հարությունյան: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (+374281)2-30-61 հեռախոսահամարով: