Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը մարզի համայքներ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը մարզի համայքներ 06.12.2019

Ներկայացնում ենք ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի Ջերմուկ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներ այցի ժամանակացույցը:

 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.12.2019

2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական հերթական այցով  Վայք   համայնքում էր

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական հերթական այցով Վայք համայնքում էր 05.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական հերթական այցի հասցեն Վայք համայնքն էր: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայք համայնքի ղեկավար Թարո Ավետյանի ուղեկցությամբ աշխատանքային խմբով եղել է համայնքի Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ և Վայք բնակավայրերում: Ազատեկ, Արին, Փոռ գյուղերում և Վայք քաղաքում տեղի են ունեցել մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումները բնակիչների հետ: Մարզպետը զրուցել է հանդիպման մասնակիցների հետ, ծանոթացել բնակիչներին հուզող հարցերին, տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին: Արարատ Գրիգորյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին, իսկ ոլորտային ուղղվածության հարցերին պատասխանել են աշխատանքային խմբի անդամները: Զեդեա բնակավայրում մարզպետն այցելել է նաև գյուղի դպրոց, զրուցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում բարձրաձայնված այն հարցերը,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը  հանդիպել  է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ 04.12.2019

Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը Վայոց ձորի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Տնօրենները համառոտ տեղեկություններ ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունների, ինչպես նաև դպրոցներում կատարված աշխատանքների և իրականացվելիք ծրագրերի մասին: Հանդիպման ժամանակ տնօրենները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնց շուրջ տեղի ունեցավ քննարկում: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարություն տվեց մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ վերլուծել բարձրաձայնված հարցերը և գտնել նշված հարցերի լուծման ուղիները: Հանդիպման ամփոփիչ խոսքում մարզպետը տնօրեններին հանձնարարեց ուսման որակի ապահովման խնդիրները, աշակերտների բացակայությունների հարցերը պահել ուշադրության կենտրոնում և աշխատանքներ տանել ձմեռվա ընթացքում ուսումնական գործընթացի համար նորմալ միջավայր ստեղծելու ուղղությամբ : Խոսքի ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանն արդյունավետ աշխատանք և հաջողություններ մաղթեց դպրոցների տնօրեններին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց  Արևաձոր ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալեց Արևաձոր ծրագրի ներկայացուցիչներին 04.12.2019

Նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Վայոց ձորի մարզում իրականացվող Արևաձոր ծրագրի ներկայացուցիչների՝ Էնրիկո Բանկելլիի (ՊԻն ՍՊԸ-ի գործադիր տնօրեն և ծրագրի ղեկավար), Մասիմո Գաչիի (թիմի ղեկավար), Հասմիկ Բարսեղյանի (արևային էլեկտրակայանի կառավարման փորձագետ), Ծովինար Քոչարյանի (Բիզնեսի և զբոսաշրջության կառավարման փորձագետ), Պաոլո Տադեյի (Ինժեներ և Էներգետիկայի փորձագետ ՊԻն ՍՊԸ-ում) և Ալեքսան Ավագյանի (Տուրիզմի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար) հետ: Հյուրերը մարզպետին ներկայացրին Վայոց ձորի մարզում իրենց կողմից իրականացվող > ծրագիրը: ԱՐԵՎԱՁՈՐ կոչվող > ծրագրի սկսվելիք նոր փուլի թիրախը Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի վարչական տարածքում գտնվող > արգելավայր և Արփայի Եղեգիս վտակի ակունքում գտնվող > արգելավայր բնության հատուկ պահպանվող տարածքներն են: Ծրագիրը նպատակ ունի

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարության նախնական տարբերակը

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարության նախնական տարբերակը 04.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը: Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ > ծրագրի շրջանակներում: Քննարկումը վարում էր Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի տեխնիկական աջակցության թիմի փորձագետ Ալեք Կարաևը և նույն թիմի ծրագրի պատասխանատուՀերմինե Քարամյանը: Ծրագիրը և իրականացված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը: Կառավարությունն այսօր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-01 18:34:13