Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը Արենի համայնքի բնակավայրեր

Շարունակվում են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ճանաչողական այցերը Արենի համայնքի բնակավայրեր 21.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 21- ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցերով կրկին Արենի համայքում էր։ Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ Արարատ Գրիգորյանն այցելեց Աղավնաձոր, Արփի և Ագարակաձոր բնակավայրեր: Ագարակաձոր և Աղավնաձոր բնակավայրերում մարզպետը հանդիպեց բնակիչների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին և բնակավայրերում տիրող իրավիճակին: Երկու գյուղերում էլ Արարատ Գրիգորյանն այցելեց նաև մանկապարտեզներ, ծանոթացավ երեխաների պահման պայմաններին և մատուցվող սննդի տեսականուն: Ագարակաձորցի նախադպրոցական երեխաները մարզպետին ընդունեցին Աղուհացով: Արարատ Գրիգորյանն Արփիում հանդիպեց Արփիի, Գնիշիկի և Մոզրովի բնակիչներին և այցելեց մանկապարտեզ: Բնակիչնների հետ հանդիպումների ընթացքում բարձրացված մի շարք հարցերի տեղում պատասխանեցին մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամները: Բարձրաձայնած մի քանի հարցեր, մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ,գրանցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները՝ քննարկումներ կազմակերպելու համար :

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Արենի համայնքի բնակավայրերում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Արենի համայնքի բնակավայրերում 20.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 19- ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Արենի համայնքում։ Արարատ Գրիգորյանն Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Ելփին, Չիվա, Ռինդ, Խաչիկ և Արենի բնակավայրեր։ Բնակիչների հետ կայացած հանդիպումների ընթացքում մարզպետը ծանոթացել է համայնքներում առկա իրավիճակին և մարդկանց հուզող խնդիրներին: Բնակիչների կողմից բարձրաձայնված հարցերին պատասխանել են մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամները՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ և ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ներկայացուցիչներ: Իսկ որոշ հարցերի վերաբերյալ մարզպետարանում քննարկումներ կազմակերպելու նպատակով Արարատ Գրիգորյանը հանձնարարություններ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Բնակավայրեր այցերի շրջանակում մարզպետը եղել է Ելփինի կաթի վերամշակման և Խաչիկի կարի արտադրամասերում, զրուցել է աշխատակիցների հետ և ծանոթացել է աշխատանքային պայմաններին: Խաչիկում այցելել է նաև դպրոցում գործող նախակրթարան: Իսկ Ռինդում Արարատ Գրիգորյանն այցելել է

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՄԱԿ-ի <<Երեխայի իրավունքների մասին>> կոնվենցիայի ընդունման երեսուն ամյակի առթիվ 20.11.2019

Սիրելի՛ Երեխաներ, Երեսուն տարի առաջ այս օրը ՄԱԿ-ի կողմից ընդունվեց > կոնվենցիան, որը պատմության մեջ ամենաշատ վավերացված մարդու իրավունքների փաստաթուղթն է: Եվ ես լինելով սիրող հայր և պաշտոնատար անձ, ով պարտավորված է կոնվենցիայի լիարժեք իրագործման հարցում, ցանկանում եմ ձեզ շնորհավորել այս հիշարժան օրվա կապակցությամբ: Բոլոր երեխաներն էլ արժանի են ու պետք է ստանան ամեն հնարավորություններն իրենց ներուժին հասնելու համար: Պատիվ ունեմ աջակցելու երեխաներին, ովքեր լսելի են դարձնում իրենց ձայնն ու փոփոխություն պահանջում: Բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ, կարիք ունեն հատուկ պաշտպանության և հոգատարության: Սիրելի՛ փոքրիկներ,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ 19.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների՝ հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի, Class ծրագրի համակարգող Տաթևիկ Հովսեփյանի, ծրագրի մարզային համակարգող և սոցիալական աշխատանքի փորձագետ Հերմինե Փայտյանի հետ: Հիմնադրամի ներկայացուցիչները մարզպետին ներկայացրին վերջին տարիներին մարզում հիմնադրամի կողմից իրականացրած աշխատանքները և ծանոթացրին ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Քննարկվեցին հետագա հնարավոր համագործակցության ուղիները և ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ:

Տեղի ունեցավ Սիսիանի  և Եղեգնաձորի երաժշտական դպրոցների սաների համատեղ համերգը

Տեղի ունեցավ Սիսիանի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցների սաների համատեղ համերգը 18.11.2019

Ս/թ. նոյեմբերի 15-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում տեղի ունեցավ Սիսիանի Էմմա Ասյանի անվան և Եղեգնաձորի երաժշտական դպրոցների սաների համատեղ համերգը: Համերգը նախաձեռնել էր ՀՀ հիմնադրամը: Հ ամերգից հետո ծրագրի մասնակից սաներին և հանդիսատեսին ուղղված ողջույնի խոսք ասացին երաժշտական դպրոցների տնօրենները, հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը և փոխտնօրեն Տիգրան Տողրամաջյանը: Նշենք, որ վերջին տարիներին

ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել էր  ՌԴ  Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավարին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել էր ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավարին 18.11.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է նախորդ շաբաթ ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանած ՌԴ Արխանգելսկի մարզի հայ համայնքի ղեկավար, ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Մամիկոն Գեկչյանին և կազմակերպության մարկետինգի գծով մասնագետ Սերժիկ Գեկչյանին: Այցը եղել է ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև կնքված շրջանակներում, իսկ նպատակը՝ Վայոց ձորի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների (չիր, պանիր) արտահանումը ՌԴ Արխանգելսկի մարզ: Պատվիրակությունն այցելել է պանրի և չրերի արտադրամասեր, որտեղ ձեռք է բերվել պայմանավորվածություն

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-14 17:35:23