Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 10.01.2020
Ս/թ հունվարի 17-ին` ժամը 15:00-ին, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

2019 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Վայոց ձորի մարզում ծնվել է երեսուն երեխա 10.01.2020
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ 2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.

ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողով է ներկայացրել է 29 ծրագիր, որից հաստատվել Է 28-ը: Հաստատված ծրագրերից 22-ն իրականացվել է 2019 թվականին: Ըստ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տրամադրած տեղեկատվության, ներկայացնում ենք 2019 թվականին իրականացված ծրագրերը.

2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման աճը կազմել է 6,7 տոկոս 08.01.2020
2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 99,7 տոկոսով: Պլանավորված 931447,5 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 928511,0 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների աճը կազմում է 7.6% կամ 65508,5 հազար դրամով ավել է հավաքագրվել: 2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրված միջոցները ծառայելու են բացառապես համայնքների զարգացմանը: Դրանք ուղղվելու են 2020 թվականին տվյալ համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի խնդիրների լուծմանը՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ:

2020 թվականի հունվարի 27-ին, ժամը՝ 11։00-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողերի աճուրդ-վաճառք. 1) Գլաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող բնակավայրերի նշանակության 0.0115 հա հասարակական կառուցապատման հողատարածք (կադաստրային ծածկագիր 10-015-0076-0045/՝ 1 լոտ, մեկնարկային գինը 118000) (մեկ հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 300%-ը։ 2) Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 1.13195 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր 10-042-0174-0019)՝ 1 լոտ, մեկնարկային գինը 106200 (մեկ հարյուր վեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքի 150%-ը։ Աճուրդին մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է 2020 թվականի հունվարի 23-ին ժամը 18։00-ին։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել

Տեղեկատվություն 30.12.2019
ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2019 թվականի դեկտեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.