Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ 20.03.2020
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am: Հարթակում տեղադրված են մի շարք առցանց ռեսուրսներ և գործիքներ, որոնք առաջիկայում անընդհատ թարմացվելու են: Որպեսզի այս ժամանակահատվածում ձեր երեխան իր ժամանակն արդյունավետ անցկացնի, նա կարող է վերոնշյալ էջում՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 20.03.2020
Հարգելի՛ հայրենակիցներ, Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.

Վայոց ձորի մարզպետարանը հավաքագրում է կամավորներ 20.03.2020
Վայոց ձորի մարզի հարգելի՛ բնակիչներ, Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորներ: Խնդրում ենք

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ 20.03.2020
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հիմք ընդունելով սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և ախտահանիչ նյութերի գների փոփոխության, մանրածախ ցանցերում ապրանքների հնարավոր պակասորդի և այլ խնդիրների վերաբերյալ ստացվող տեղեկատվությունները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի <Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին> թիվ 298-Ն որոշումը, 2020 թվականի մարտի...

Նոր կորոնավիրուսի հավանական տարածման դեմ պայքարի ուղղությամբ Վայոց ձորի մարզպետարանում տարվող աշխատանքների շրջանակում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանձնարարությամբ մարզպետարանում սահմանվել է հերթապահություն: Մարզպետարանի շենքի առաջին հարկում տեղադրվել է սեղան կահավորված ախտահանիչ նյութերով: Իսկ շենքի մուտքից ներս և միջհարկային հարթակներում տեղադրվել են ախտահանիչ գորգեր: Հերթապահների ուղղորդմամբ մարզպետարանի աշխատակիցները և շենքում տեղակայված այլ կառույցների աշխատակիցները առավոտյան և այնուհետ՝ շենքից ելումուտի ժամանակ, կատարում են ախտահանիչ միջոցառումներ: Վայոց ձորի մարզպետարանը բոլորին զգոնության կոչ է անում և կրկին մաղթում առողջություն:

Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն 19.03.2020
Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով։