Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ վաճառքի մասին

08.07.2020

Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասերի աճուրդ վաճառքի 3 լոտով, որը տեղի կունենա 2020թ.-ի օգոստոսի 6-ին ժամը՝ 11:00-ից:
ԼՈՏ 1 Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող.
1.2312 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0276-0012 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական. գործառնական նշանակությունը՝ արոտավայր) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ 153900 (հարյուր հիսուն երեք հազար իննը հարյուր ) հազ. ՀՀ դրամ:
ԼՈՏ 2 ա) 0.22988 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0881 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական. գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով՝ 21551 (քսանմեկ հազար հինգ հարյուր հիսուն մեկ ) հազ. ՀՀ դրամ:
բ) 0.54548 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0882 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական. գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 150%-ի չափով՝ 51139 (հիսուն մեկ հազար հարյուր երեսուն իննը) հազ. ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մակերեսը կազմում է 0.77536 հա, արժեքը՝72690(յոթանասուն երկու հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
ԼՈՏ 3 1.8 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0221-0883 նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական. գործառնական նշանակությունը՝ այլ հողատեսք) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 140%-ի չափով՝ 157500 (հարյուր հիսուն յոթ հազար հինգ հարյուր ) հազ. ՀՀ դրամ:
ԼՈՏ 4 0.09467 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-032-0274-00063 նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության,ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության. գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) հողամասը աճուրդով օտարելու համար: Մեկնարկային գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 499857 (չորս հարյուր ինսունիննը հազար ութ հարյուր հիսուն յոթ ) հազ. ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է աճուրդին նախորդող երրորդ օրը, 03.08.2020թ. 18:00:
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5 000 ՀՀ դրամ տեղական վճար և նախավճար՝ աճուրդի օրը լոտի 5%-ի չափով :
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ՝ Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին՝-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցի մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Մալիշկայի համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):

Հասցեն՝ Վայոց ձորի մարզ Մալիշկա համայնք 1-ին փողոց շենք 1:

06.07.2020

Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45