Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է 2020 թվականի ամառային զորակոչի վայոցձորյան մեկնարկի զինակոչիկներին

07.07.2020

    Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2020 թվականի ամառային զորակոչը:
Զորակոչի առաջին հավաքին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը:


   Մարզպետը ողջունեց բոլորին, բարի ճանապարհ, խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց զորակոչիկներին, նշելով, որ նրանք գնում են ստանձնելու հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու պատասխանատու, բայցև դժվարին դերը:


<Հայրենիքը, սեփական ընտանիքը, հարազատների կյանքը հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելը և երկրի սահմաններն անառիկ պահելը յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքն է, իսկ զինվորի համար նաև պարտականություն է, -նշեց Արարատ Գրիգորյանը>:

  Մարզպետը  դիմացկունություն ու դժվարությունները հաղթահարելու կանք մաղթեց զինակոչիկներին և հորդորեց ծառայության ընթացքում բարձր պահել զինվորի անունն ու պատիվը, արժանապատվորեն կրել զիվորականի կոչումը, պահպանել զինվորական կարգ ու կանոնը, սիրել զինակից ընկերներին, հարգել Հայոց բանակի սպաներին:

    Տարածքում հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներն ապահովելու համար կազմակերպիչների կողմից արվել էր համապատասխան նախապատրաստական աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46