Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Վայոց ձորի մարզում 2020 թվականի ամառային զորակոչի մեկնարկի առթիվ
07.07.2020
Սիրելի՛ զորակոչիկներ,
սիրով շնորհավորում եմ ձեզ 2020 թվականի ամառային զորակոչի կապակցությամբ։ Մաղթում, որ ծառայության ժամանակահատվածում լինեք խոհեմ,գիտակից, առողջ և պատասխանատու:
Թող որ զինվորական ծառայությունն ընթանա միմիայն խաղաղ պայմաններում:Թող որ հայոց բանակում ծառայելու տարիները դառնան Ձեր կյանքի նշանակալի փուլերից մեկը և այդ փորձառությունը դառնա ուղենիշ ողջ կյանքի ընթացքում։
Եղեք ուժեղ, քանի որ դուք եք մեր պետության և ազգի հենասյունը:
Կրկին շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ զինվորական ծառայության ողջ ընթացքում:


