Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալն այցելեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց

07.07.2020

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այցելեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ:
Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը Նանե Ասատրյանին տեղեկացրեց, որ դպրոցն իր միջոցներով վերանորոգում է սանհանգույցները և  որ շինարարական աշխատանքները կատարող անձնակազմին միացել են նաև ուսուցիչներ:
Մարզպետի տեղակալը ողջունեց նախաձեռությունն ու կարևորեց ուսուցիչների մասնակցությունը շինաշխատանքներին, նշելով, որ խնդիրների արդյունավետ լուծումներն ի հայտ են գալիս մասնակցային գործընթացի արդյունքում:
Տնօրենի հետ քննարկվեց աշակերտների ընդունելության գործընթացին, հեռավար կրթության հետ կապված խնդիրներին, ներառական կրթության ձևաչափերին, երկրորդ մասնաշենք ունենալու հեռանկարին վերաբերող հարցեր:
Քննարկման ընթացքում կարևորվեց նաև հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներին խստորեն հետևելու հարցերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46