Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոր ռազմամարզական ուսումնական կենտրոն Վայք համայնքում 08.12.2021
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վ․ Խուդավերդյանը ներկա գտնվեց Վայք համայնքում նոր ռազմամարզական ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։ Բացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր հանրապետության տարբեր անկյուններից, ականավոր զորահրամանատարներ, ռազմական գործիչներ։ Նախաձեռնության հեղինակը և կենտրոնի հիմնադիրը Արտավազդ Վարդանյանն է։ Նպատակը երիտասարդ սերնդին ռազմամարզական դաստիարակության, ռազմարվեստի, մարտարվեստի, ողջ մնալու հմտությունների ուսուցանումն է։
Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ ենք ներկայացնում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ սույն թվականի նոյեմբերի 25-ի N 180-Ա/1 հրամանը՝ դասընթացի կազմակերպման և անցկացման ժամանակացույցի և ծրագրի բովանդակության վերաբերյալ տեղեկատվությունը: Դասընթացով հետաքրքրված անձինք մանրամասներին կարող են ծանոթանալ այս հղումով:

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդ-վաճառքի և մրցույթ-վարձակալության 19.11.2021
Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդ-վաճառքի և մրցույթ-վարձակալության, որը տեղի կունենա 2021թ. դեկտեմբերի 17-ին, ժամը` 11:00-ին: Հասցեն` Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, շենք 3:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ռազմական բժիշկների օրվա կապակցությամբ 18.11.2021
Նոյեմբերի 17-ին ողջ Հայաստանը նշում է նրանց տոնը, ովքեր իրենց ամենօրյա գործունեությամբ և նվիրումով ցույց են տալիս հայրինքին և հասարակությանը անվերապահ ծառայության, հերոսության փայլուն օրինակ: Սրտանց և անսահման հարգանքով շնորհավորում եմ տոնդ, ռազմական բժիշկ: Բժիշկ, ում մեջ ներդաշնակորեն համակցված են քաջությունն ու մարդասիրությունը, և ում համբերության, պրոֆեսիոնալիզմի և հերոսության շնորհիվ հայրենիքի հազարավոր պահապաններ ստացել են ապրելու երկրորդ հնարավորություն, իսկ մենք՝ վստահություն, որ մեր զինվորների կողքին կանգնած են հմուտ և իրենց կոչմանը հավատարիմ հերոսներ: Ամեն օր դուք պայքար եք մղում մեր զինվորների կյանքի և առողջության համար, իսկ հայրենիքի համար օրհասական պահերին անում եք ամեն հնարավորը, և նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իրական հրաշքներ: Մաղթում եմ, որ միշտ հաղթող դուրս գաք այդ պայքարից:




