Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի հանրապետական փուլում Վայոց ձորի մարզի հավաքականի երկու անդամներ արժանացել են խրախուսանքի

25.03.2022

    Սույն թվականի մարտի 18-19-ը ՀՀ Վայոց ձորի մարզի հավաքական թիմը մասնակցել  է <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի եզրափակիչ փուլին, որը տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:

    Շնորհավորում ենք մեր հավաքականի երկու անդամներին՝ Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղի բնակիչ Նորվարդ Սիմոնյանին և Վայք համայնքի Խնձորուտ գյուղի բնակիչ Մերի Հովհաննիսյանին, ովքեր ընդգրկվել են լավագույն քսանյակի մեջ և արժանացել դրամական խրախուսանքի:

   Նշենք, որ <ՀՀ վարչապետի գավաթ> սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլը անցկացվել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, փետրվարի 4-5-ը:

    Մրցաշարի տարածաշրջանային և մարզային փուլերին, որոնք անցկացվել են չորս տարիքային խմբերի՝ 18-36 տարեկան և 36-ից բարձր տարիքի կանանց և 18-40 տարեկան և 40-ից բարձր տարիքի տղամարդկանց միջև, մասնակցել են շուրջ 90 մարզիկներ, որից 22-ը՝ կանայք, 68-ը՝ տղամարդիկ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58