Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենի համայնքի բնակավայրերում շարունակվում են 2021 թ. անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները

23.03.2022

     2021 թ. պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի կողմից ներկայացված 9 ծրագիր: Հինգ ծրագիր հաջողությամբ իրականացվել է, երեք ծրագրով և մեկ ենթածրագրով նախատեսված աշխատանքների մեծ մասը կատարվել է, մնացած մասի կատարումը տեղափոխվել 2022 թվական:

   Ներկայացնում ենք 2021 թվականին մեկնարկած և անավարտ մնացած ծրագրերի ու ենթածրագրի վերաբերյալ տեղեկություններ.

ծրագրեր

  • Արենի համայնքի Ռինդ բնակավայրում ֆուտբոլի դաշտի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 156 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 78 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 78 մլն ՀՀ դրամ: 2021թ. կատարվել է աշխատանքների 72% տոկոսը:
  • Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում 1000 գծ/մ ճանապարհի ասֆալտապատում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 42.8 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 64.2 մլն ՀՀ դրամ: 2021 թ. կատարվել է աշխատանքների 40% տոկոսը:
  •  Արենի համայնքի Արենի բնակավայրում մեքենատրակտորային պարկի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 85.4 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 51.3 ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 34.1 ՀՀ դրամ: 2021 թ. կատարվել է աշխատանքների 95%:

ենթածրագիր

  •  Արենի համայնքի Ելփին բնակավայրում <Տանձիկի առու> տարածքում ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 86.3 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 60.4 ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 25.9 մլն ՀՀ դրամ: 2021 թ. կատարվել է աշխատանքների 50% տոկոսը:

Հաջորդիվ տեղեկություններ կներկայացնենք մարզի մյուս համայնքներում 2021 թվականին անավարտ մնացած ծրագրերի և 2022-ին շարունակվող շինաշխատանքների ընթացքի մասին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40