Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գլաձոր բնակավայրում շարունակվում են 2021 թ. անավարտ մնացած սուբվենցիոն ծրագրերի աշխատանքները

24.03.2022

     ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը 2021 թ. հաստատել է Գլաձոր (Այժմ Եղեգնաձոր) համայնքի կողմից ներկայացված երեք ծրագիր:

     Նշված ծրագրերից հաջողությամբ իրականացվել է 2-ը՝

  •  <Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացում>,
  • <Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում (մինչև հին գերեզմաններ)>:

Երրորդ՝ <Գլաձոր (Այժմ Եղեգնաձոր) համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում> ծրագրով  նախատեսված աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, սակայն անավարտ մնալու պատճառով մնացյալ աշխատանքների իրականացումը տեղափոխվել է 2022թ.:

     Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63.1 մլն ՀՀ դրամ, որից սուբվենցիա՝ 25.5 մլն ՀՀ դրամ, համայնքի ներդրում՝ 37.6 մլն ՀՀ դրամ:

     2021թ. կատարվել է աշխատանքների 42% տոկոսը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 15:37:38