Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն Վայք համայնքում 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի մասին

22.03.2022

  Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրերով Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի խոշորացված Վայք համայնքի բնակավայրերում 2022 թվականի համար նախատեսվող 8 ծրագրերով կկատարվեն հետևյալ աշխատանքները.

1․ Վայքի համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգում և Վայք քաղաքային զբոսայգում Արցախյան պատերազմնեում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան-համալիրի կառուցում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 60մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 33մլն ՀՀ դրամ կամ 55 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝27 մլն ՀՀ դրամ կամ կամ 45 %:

2․ Վայք քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի 380 գծ/մ , Ջերմուկի խճուղի փողոցի 320 գծ/մ, Սարվան բնակավայրի 3000 գծ/մ և Փոռ բնակավայրի 200 գծ/մ հատվածների գազատարի ներքին ցանցի կառուցում և Սարավան բնակավայրում 3000 գծ/մ հատվածի վերանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 65մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 29,2մլն ՀՀ դրամ կամ 45 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝35,8 մլն ՀՀ դրամ կամ կամ 55 %:

3․ Վայք համայնքի Արին և Ազատեկ բնակավայրերի խմելու ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի հիմանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 155մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 54.2մլն ՀՀ դրամ կամ 35 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝110.8 մլն ՀՀ դրամ կամ 65 %:

4․ Վայք համայնքի Զառիթափ և Գոմք բնակավայրերի ոռոգման ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին և ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 115.3մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 40.4 մլն ՀՀ դրամ կամ 35 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝74.9 մլն ՀՀ դրամ կամ կամ 65 %:


5․ <ՀՀ Վայոց Ձոր մարզի Վայք համայնքի Զառիթափ մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 62.5 մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 18.7մլն ՀՀ դրամ կամ 30 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝43.8 մլն ՀՀ դրամ կամ կամ 70 %:

6. Վայք համայնքի Վայք քաղաքի Մայիսյան ու Շինարարների փողոցների և Հերհեր բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 99.7մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 54.8մլն ՀՀ դրամ կամ 55 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝ 44.9մլն ՀՀ դրամ կամ կամ 45 %:

7․ Վայք համայնքի Մարտիրոս, Սերս և Բարձրունի բնակավայրերի ոռոգման ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 73.3մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 21.9 մլն ՀՀ դրամ կամ 30 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝ 51.4 մլն ՀՀ դրամ կամ կամ 70%:

8․ Վայք համայնքի Վայք քաղաքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների 2000 գծ/ մ հատվածի ասֆալտապատում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 200մլն ՀՀ դրամ, որից՝ համայնքի ներդրումը՝ 110մլն ՀՀ դրամ կամ 55 %/, ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբվենցիան՝ 90 մլն ՀՀ դրամ կամ կամ 45 %:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53