Տեղեկատվական կենտրոն
Ելույթներ ԵՎ հարցազրույցներ
Հարգարժան հյուրեր, սիրելի վայոցձորցիներ, Այսօր, հուլիսի 28-ին, Վայոց ձորի համար մեծ պատիվ է ընդունել Համահայկական ամառային 6-րդ խաղերի երեք ջահերից մեկը, որի երթը մեկնարկել է Պարսկաստանում, հասել է Սյունիքի մարզ, այնուհետև Վայոց ձոր: Խորհրդանշական է, որ Համահայկական ամառային 6-րդ խաղերի անցկացումն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչը կարևոր հարթակ է մեր պետության ու ժողովրդի ձայնը ևս մեկ անգամ լսելի դարձնելու առումով: Սիրելի վայոցձորցիներ, այս պատմական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնի, քանզի այս խաղերն այն եզակի մրցույթներից են, որտեղ չկան պարտվողներ: Համահայկական խաղերը ապացույցն են հայի միասնականության, համերաշխության ու ամեն պարագայում հաղթողի լինելու փաստի: Սիրելի հայրենակիցներ, Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի հաջորդ հանգրվանը Արարատի մարզն է: Իսկ օգոստոսի 2-ին` Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, ողջ հայությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում և թե Արցախում այս հրաշալի մարզական իրադարձության բացման արարողության ականատեսը կլինի: Այս տարի Համահայկական խաղերին մասնակցում են մոտ 5000 մարզիկներ: Վայոց ձորի մարզական պատվիրակությունը բաղկացած է 62 հոգուց, որոնց շարքերում ընդկրգված 32 մարզիկներ հանդես կագան տարբեր մարզաձևերում: Սիրելի հայրենակիցներ, հաջողություններ ու հաղթանակ եմ մաղթում Վայոց ձորի մարզիկներին, Համահայկական ամառային 6-րդ խաղերին բարի և հաջողակ մեկնարկ, իսկ ջահակրին` բարի երթ դեպի Արարատի մարզ:
Հարգարժան պարոն գնդապետ, հարգելի հյուրեր, հայրենակիցներ, սիրելի զինվորներ: Սիրով ողջունում և շնորհավորում եմ հիշարժան այս հանդիպման առիթով: Այսօր իրենց ծննդավայր են ժամանել 3-րդ բանակային կորպուսում լավագույնս ծառայող զինվորները՝ հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Գովելի ավանդույթ է դառնում Հայկական բանակում ծառայող զինվորների հանդիպումն իրենց ծնողների հետ: Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն...
Հարգելի գործընկերներ: Տիկնայք և պարոնայք: 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Նախագահ Սերժ Սարգսյանը վավերացրել է կառավարության այդ որոշումը և ՀՀ Նախագահի հրմանագրով ինձ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում ես պաշտոնավարում եմ 2012 թվականի հունիսի 22-ից, այսինքն ուղիղ երկու տարի չորս ամիս և մեկ օր կամ 853 օր: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Եթե այդ աշխատանքի ընթացքում մեզ հաջողվել է ունենալ ձեռբերումներ, որոնց արդյունքում թեթևացել է մեր հասարակության կամ դրա մի մասի հոգսը, նրանց համար ստեղծվել են կյանքի և գործունեության առավել լավ պայմաններ, ապա ես միայն ուրախ եմ դրա համար: Եթե մեր համատեղ աշխատանքի հետևանքով եղել են թերություններ և բացթողումներ, որոնք հնարավոր է անհանգստություն կամ հոգս պատճառած լինեն որևէ քաղաքացու, ապա ես անկեղծորեն ցավում եմ դրա համար
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով կազմակերպված ,Բաց դասին՚ 21.09.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ելույթը՝ ՀՀ Անկախության օրվա առիթով կազմակերպված ,Բաց դասին՚
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը Tert.am կայքի թղթակցի հետ 15.08.2014
Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հայ-նախիջևանյան սահմանային իրավիճակը համարում է խաղաղ: >,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինիս խոսքով՝ նույնիսկ վերջին սահմանային լարվածության ժամանակ իրենց դիրքերում կրակոցներ չկան ոչ բնակավայրերի, ոչ դիրքերի ուղղություններով, և իրավիճակն ընդհանուր առմամբ խաղաղ է. >:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը henaran.am կայքի լրագրող Սերինե Գաբրիելյանի հետ 01.08.2014
<<Մեր մարզում տուրիզմի զարգացումը տարբեր ուղղություններով ենք դիտարկում: Առաջինը Ջերմուկ քաղաքն է, որ Կառավարության որոշմամբ հռչակված է տուրիստական կենտրոն, մշակված է այդ քաղաքի զարգացման հեռանկարային փուլը, և մենք հիմա հետևողականորեն փորձում ենք այդ ծրագրի դրույթներով առաջնորդվել>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը: Նա նշեց, որ նպատակ է դրված զարգացնել Ջերմուկն՝ իբրև առողջարանային,...