Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հարցազրույցը henaran.am կայքի լրագրող Սերինե Գաբրիելյանի հետ

01.08.2014


<<Մեր մարզում տուրիզմի զարգացումը տարբեր ուղղություններով ենք դիտարկում: Առաջինը Ջերմուկ քաղաքն է, որ Կառավարության որոշմամբ հռչակված է տուրիստական կենտրոն, մշակված է այդ քաղաքի զարգացման հեռանկարային փուլը, և մենք հիմա հետևողականորեն փորձում ենք այդ ծրագրի դրույթներով առաջնորդվել>>,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը:
Նա նշեց, որ նպատակ է դրված զարգացնել Ջերմուկն՝ իբրև առողջարանային, շախմատային, լեռնադահուկորդային կուրորտ: Սակայն դրանով չեն սահմանափակվում ու այլ տարածքների զբոսաշրջության գրավչության մասին էլ են մտածում: <<Այս պահի դրությամբ մեր մարզն ընդգրկված է Մետաքսի ճանապարհի սեևծովյան միջանցքի (BSSRC) ծրագրի մեջ, որը Հայատասնով է անցնում ու այնտեղ հաշվառված են մարզի բոլոր տուրիստական օբյեկտները: Դրանք հաշվառված են և սմարտֆոնների ու Apple-ի հավելվածների տեսքով՝ ինտերնետային մատչելիություն ունեն, և տեղադրված են համապատասխան ցուցականեր բոլոր զբոսաշրջային վայրերոմ>>,-նկատեց նա:

Ղազարյանը հիշեցրեց, որ Կառավարությունը մշակում է Երևան-Մեղրի զբսաշրջային երթուղին, որը նույնպես կանցնի Վայոց ձորով, և այդ ծրագրի շրջականերում հիմա նոր գաղափարներ են առաջ բերում: Կա նաև Արենի համայնքի և Նորավանքի համար առաձին զարգամցան ծրագիր: Ավելին՝ զարգացման համար խորհրդատվություն է կազմակերպվում միջազգային կազմակերպությունների հետ:

Ինչ վերաբերում է հյուրանոցներին, ապա Վայոց ձորի մարզպետը տեղեկացրեց, որ նոր հյուրանոցների կառուցում ընթանում է: <<Այս պահի դրությամբ մենք Վայքում ենք նոր հյուրանոց բացել, լավ հյուրանոցներ կան նաև Եղեգնաձորում: Բայց մենք խրախուսում ենք հյուրատների զարգացումը, որ գյուղական տներում բնակիչներն իրենց տան մի մասը տրամադրեն հյուրանոցային ծառայության>>: Ղազարյանի խոսքով՝ նման հյուրատները մարզում մեծ թիվ են կազմում: <<Արենի գինու փառատոնի շրջանակներում դա ավելի են խրախուսվում, որովհետև զբոսաշրջիկների համար են գրավիչ, նաև գյուղացիներին օգնում է եկամուտներ ունենալ ու իրացնել իրենց գյուղատնտեսական մթերքները>>,-եզրափակեց մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13