Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին 11.10.2023

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2023 թվականի չորրորդ նիստը

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2023 թվականի չորրորդ նիստը 09.10.2023

2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի չորրորդ նիստը։ Օրակարգում ներառված է հետևյալ հարցը․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ Զեկուցող՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյան Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 5։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 09.10.2023

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց  հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 09.10.2023

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերի անդամները հոկտեմբերի 7-ին և 8-ին հանդիպեցին մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Ջերմուկ, Վայք, Արենի,Գետափ, Վերնաշեն, Ագարակաձոր, Գլաձոր բնակավայրերում նրանք մեր հայրենակիցներին համապարփակ կերպով ներկայացրեցին պետական աջակցության բոլոր ծրագրերը, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տարաբնույթ խնդիրների լուծմանը՝ առողջական, կրթական, ֆինանսական, աշխատանքի տեղավորման և այլն, բաժանեցին համապատասխան տեղեկատվական թերթիկներ, ուղղորդեցին հետագա անելիքների կազմակերպման առումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2023

Հարգելի՛ գրադարանավարներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Օրը մեկ անգամ ևս առիթ է նորից վերահաստատելու հայ ժողովրդի՝ դարերի խորքից եկող առանձնահատուկ ակնածանքը գրի և դպրության, գրքի և գիտելիքի հանդեպ, հիշելու, որ մեր նախնիները վայրի ցեղեր և քոչվորներ չէին, և նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներն «առաջ էին ընկնում» իրենց հեծելագնդերից, տարածվում, սփռվում աշխարհով մեկ... Եվ այդ հայապահպան գործում անգնահատելի են ոչ միայն գիրք ստեղծողի, այլև այն պահպանողի և սերունդներին փոխանցողի, գրքի նկատմամբ սեր ու հարգանք սերմանողի դերն ու առաքելությունը:

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության բաց մրցույթ

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության բաց մրցույթ 06.10.2023

Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման բաց մրցույթ։ Մրցույթը կկայանա ս/թ հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15։00–ին, Ջերմուկի համայնքապետարանում՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8 հասցեում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23