Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2023

   Սիրելի՛ հայրենակիցներ,
   Սիրելի՛ վայոցձորցիներ,
   Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
   Յուրաքանչյուր տարվա ավարտը և նոր տարվա սկիզբն այն խորհրդանշական սահմանագիծն է, երբ հանրագումարի ենք բերում անցնող տարվա արդյունքները և նախանշում գալիք տարվա անելիքները:
   Նախորդ տարում մեր պետությունն արձանագրեց մի շարք հաջողություններ, ցավոք, ունեցանք նաև կորուստ.Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց պատմական բնօրրանից: Եկեք հիշենք, որ պատմության քառուղիներում հայ ժողովուրդը միշտ է ունեցել է վայրէջքներ և վերելքներ, սակայն դժվարագույն պահերին միասնական ուժով, հաղթական կամքով և աներևակայելի համախմբվածությամբ հաղթահարել ենք խոչընդոտները և կերտել նոր հաղթական էջեր: Ուստի նոր տարում զինվենք լավատեսությամբ, տոկունությամբ, համբերատարությամբ, վճռականությամբ:
   Յուրաքանչյուրս մեր աշխատանքում, մեր պարտականությունները կատարելիս, մեր վարքագծով լինենք օրինակելի և բարեխիղճ, մեր փոքր ու մեծ ներդրումն ունենանք պետականաշինության պատվաբեր գործում, պաշտպանենք պետության և քաղաքացու շահերը, լինենք շրջահայաց և ողջամիտ՝ ի շահ մեր երկրի բարօրության և հզորացման:
   Սիրելի՛ հայրենակիցներ, թող խաղաղությունը հարատև թևածի հայոց աշխարհում, իսկ 2024 թվականը լինի համազգային իղձերի և նվիրական երազանքների իրականացման տարի, և մեր հրաշալի մտահղացումները և հայրենաշեն գաղափարները կյանքի կոչվեն խաղաղ երկնքի ներքո:
   Թող յուրաքանչյուրիդ ընտանիքում տիրեն սերն ու երջանկությունը, համերաշխությունն ու բարությունը: Թող նոր տարին լինի գեղեցիկ սպասումներով և ակնկալիքներով լի տարի:
   Մաղթում եմ բոլորիդ անսահման հավատ, հույս և խնդիրները հաղթահարելու ամուր կամք:
   Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34