Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին

05.01.2024

   Հունվարի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմին ներկայացրեց մարզպետի նորանշանակ տեղակալներին․ ՀՀ վարչապետի որոշումների համաձայն՝ Բագրատ Սողոմոնյանը և Արսեն Խաչատրյանը նշանակվել են Վայոց ձորի մարզպետի տեղակալներ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհավորեց նորանշանակ տեղակալներին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և կառուցողական աշխատանք, իսկ Նանե Ասատրյանին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։
   Այնուհետև Կոլյա Միքաելյանը կատարեց աշխատանքային հարաբերություններին առնչվող մի շարք ընդհանուր դիտարկումներ՝ շեշտադրելով փոխըմբռնման, վստահության և աջակցության սկզբունքով աշխատելու և աշխատանքում խնդիրները բոլոր տեսանկյուններից կարևորելու հանգամանքները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:08:15