Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ․ սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց, ինչպես նաև 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիների համար իրականացնում է մասնագիտական կրթության և աշխատանքով ապահովման ծրագիր։

Ծիրանի փառատոն Վայոց ձորի մարզում 31.07.2023
Հուլիսի 30-ին Վայոց ձոր մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում անցկացվեց անուշահամ և կարմրաթուշ ծիրանի փառատոնը՝ «Ծիրան FEST»-ը, որն առաջին անգամ էր կազմակերպվել Հայաստանում «Ջերմուկի երիտասարդական կենտրոնի» կողմից: Փառատոնի նպատակն էր մեկ անգամ ևս ցույց տալ ազգային արժեքները, ամրապնդել և պահպանել հայկական ոգին և ավանդույթները, նպաստել մարզում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Փառատոնի ընթացքում ներկայացված էին հայկական մշակույթը լավագույն կերպով խորհրդանշող ծիրանը, ծիրանից պատրաստված անմահական հյութերը, պահածոները, չրերը։

Հայտարարություն 27.07.2023
> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը եւ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը հայտարարում են Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, Մալիշկա բնակավայրում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն 7-14 տարեկան երեխաների համար։ Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ սեպտեմբերի 1-ից։ Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ օգոստոսի 28-ը։ Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։

2023 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում կկայանա Եղեգնաձոր համայնքի /բնակավայրերի/ վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ-վաճառք։ Հայտարարության ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 26.07.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Ջերմուկ համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 24.07.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում /ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 8/ տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։