Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում են այցելությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններ․․․

22.01.2024

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի խորհրդական Վ․ Աբրահամյանի հետ այցելեց Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի մանկապարտեզ՝ տեղում դիտարկելու հաստատության պայմանները և հնարավորությունները, նյութատեխնիկական հագեցվածությունը և սաների առօրյային առնչվող մի շարք հարցեր։
   Շրջայցի ժամանակ արձանագրվեց, որ մանկապարտեզի հարմարավետ պայմանները և նյութատեխնիկական հագեցվածությունը, անձնակազմի բոլոր օղակների մասնագիտական պատրաստվածությունը և հմտությունները թույլ են տալիս ապահովելու պահանջվող չափանիշներին համապատասխան նախադպրոցական կրթություն։
   Մանկապարտեզի տնօրեն Շ․ Ասլանյանը ներկայացրեց, որ ներկայումս ՆՈՒՀ-ը կազմակերպում է 75 սանի կրթություն, ստեղծում ֆիզիկական և մտավոր ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ և միջավայր։ Անդրադարձան նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։
   Այնուհետև քննարկվեցին մանկապարտեզին կից վերակառուցվող մասնաշենքի շինարարությանը վերաբերող որոշ հարցեր, մասնավորապես նոր կառուցվող մասնաշենքը հետագայում հնարավորություն կտա ընդլայնելու գործունեության սահմանները և ներգրավելու նաև հարակից բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաներին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:39:08