Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<2023 թվականին Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ>> մրցույթում հաղթել է Արփիի դպրոցի ուսուցչուհի Նատաշա Սայամյանը

17.01.2024

   Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը և Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը համատեղ անցկացնում են <<Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ>> մրցույթը։
   14-րդ ազգային մրցույթում այս տարի հաղթող է ճանաչվել ՀՀ Վայոց ձորի մարզի Արփիի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատաշա Սայամյանը։ Նա ստացել է առաջին աստիճանի դիպլոմ և հավաստագիր, որը նրան 2024 թվականին ուսուցչի որակավորման բարձրացման իրավունք է տալիս Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում։
   Ի դեպ, 2023 թվականի դեկտեմբերին Նատաշա Սայամյանը ստացել է շնորհակալագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․Միքաելյանից սերունդներին կրթելն ու դաստիարակելը կյանքի բացարձակ առաջնահերթություն համարելու, իր մասնագիտական առաքելությունն անտրտունջ իրականացնելու համար։
   Շնորհավորում ենք ուսուցչուհուն՝ մաղթելով մասնագիտական նոր հաջողություններ և ձեռքբերումներ ինքնատիպ գաղափարների իրականացման ճանապարհին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03