Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիտարկվեց Չիվա բնակավայրում կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքը

17.01.2024

   Հունվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանի, մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Ա․ Հարությունյանի և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տ․ Կարապետյանի ուղեկցությամբ այցելեց Արենի համայնքի Չիվա բնակավայր՝ ՀՀ կառավարության <<Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ>> ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքը,որակը և առկա խնդիրները դիտարկելու նպատակով։
   Ըստ նախագծային հզորության՝ դպրոցը պետք է ապահովի 150 աշակերտի կրթություն /պատվիրատու՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե/։ Շինարարական աշխատանքները, ըստ շինթույլտվության, պետք է ավարտվեն 2024 թվականի ապրիլի 21-ին։
   Դպրոցի կիսակառույց շինությունում արձանագրվեցին մի շարք ակնհայտ թերություններ, որոնց մի մասը խոնավության հետևանք էր։
Որոշվեց հրավիրել շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուներին՝ համատեղ քննարկելու շինարարական աշխատանքների ձգձգման պատճառներին, առկա թերություններին վերաբերող հարցերը և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում շտկել թերություններն ու հետագայում բացառել նմանատիպ խնդիրների առաջացումը։
   Շրջայցի ժամանակ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը զրուցեց մի խումբ բնակիչների հետ, լսեց նրանց մտահոգող հարցերի մասին․ դրանք վերաբերում էին բնակավայրում էլեկտրաէներգիայի պարբերական խափանումների, խմելու ջրի որակի և մատակարարման, ճանապարհների բարեկարգման, նոր կառուցվող թաղամասը կապող կամրջի անհրաժեշտության և այլ ընթացիկ խնդիրներին։ Բարձրացված հարցերն արձանագրվեցին՝ հնարավոր լուծումներ տալու նպատակով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 14:31:02