Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալվեց Ջերմուկի համայնքապետարանում 26.12.2023
Դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը հյուրընկալվեց Ջերմուկի համայնքապետարանում: Այցի նպատակն էր քննարկել քաղաքի զարգացման հեռանկարների, զբոսաշրջային ռեսուրսների օգտագործման, ներդրումային ծրագրերի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև ծանոթանալ աշխատանքային ընթացիկ խնդիրներին։ Մարզպետ Կ․ Միքաելյանն իր ելույթում անդրադարձավ Ջերմուկի անվտանգային և քաղպաշտպանության խնդիրներին, զբոսաշրջային հնարավորությունների լիարժեք օգտագործման, հեռանկարային ծրագրերի մշակման, միջազգային զբոսաշրջային հարթակներում քաղաքի գրավչությունների ներկայացման, ներդրումային ծրագրերին որոշակի արտոնությունների տրամադրման, ինչպես նաև քաղաքը բոլոր սեզոններին զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու հարցերին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն այցելեց Արենիի համայնքապետարան 26.12.2023
Դեկտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն աշխատանքային այցով Արենիի համայնքապետարանում էր։ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Մարզպետ Կ․Միքաելյանը ներկայացրեց ՏԻՄ-մարզպետի աշխատակազմ արդյունավետ համագործակցության իր մոտեցումները, բնակիչների խնդիրների լուծման հարցում ՏԻՄ աշխատակիցների գործառույթների ընդլայնման, բնակիչների գոհունակության մակարդակի բարձրացման խնդիրները, կարևորեց սահմամամերձ համայքի քաղպաշտպանության, բնակիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործման, խնդիրները նախապես տարբեր տեսանկյուններից դիտարկելու, բոլոր գործընթացներում աշխատանքի նկատմամբ արհեստավարժություն դրսևորելու հարցերը։

Տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը 26.12.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00 -ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻՀ վարչությունն ամփոփեց 2023 թվականի կատարած աշխատանքները 23.12.2023
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորությամբ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունն ամփոփեց 2023 թվականի աշխատանքները: Ներկա էին համայնքապետերը, բնակավայրերի վարչական ղեկավարներ, ՏԻՄ ոլորտի աշխատակիցներ: Վարչության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց կատարած աշխատանքների հիմնական ուղղությունները, ծավալները, արդյունքներն ու արձանագրած հաջողությունները: Մասնավորապես առանձնացվեցին տարեկան աշխատանքային պլանների՝ ժամանակին և պահանջվող չափանիշներին համապատասխան կազմելու փաստը, > Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը,

Հանդիպում Եղեգիսի համայնքապետարանում 23.12.2023
Համայնքապետարանի աշխատակազմին, աշխատանքային պայմաններին և խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Կոլյա Միքաելյանը դեկտեմբերի 22-ին այցելեց Եղեգիսի համայնքապետարան, որտեղ համայնքի ղեկավար Ա. Ստեփանյանի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ քննարկեցին տարաբնույթ հարցեր: Դրանք վերաբերում էին գյուղտեխնիկայի արդյունավետ օգտագործմանը, բյուջեի հավաքագրման գործընթացին և պլանավորմանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, համայնքում ՀԷԿ-երի գործունեության խնդիրներին, գործարարներին համայնքային զարգացման ծրագրերում ներգրավելու մեխանիզմներին, համայնքապետարանի շենքային պայմանների բարելավման հնարավոր տարբերակներին և այլն:

Դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն է քննարկել հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները ու հնարավորությունները, ինչպես նաև ,,Ռաֆէլգրիգ,, ՓԲԸ-ի և ,,Մոգիլյովլիֆտմաշ,, ԲԲԸ-ի միջև վերելակային սարքավորումների համատեղ արտադրության խնդիրները: ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում երկու կողմերը խոսեցին հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության, տարբեր ոլորտներում ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությունների, համագործակցության ընդլայնման հնարավորությունների, տարածաշրջանների միջև տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ներուժի հիման վրա համատեղ ծրագրերի իրականացման մասին: