Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2024

   Սիրելի՛ հայուհիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
   Հայ կինը դարեր ի վեր եղել և մնում է հայկական ընտանիքի հենասյունը և դիմագիծը, նրա խաղաղության և ներդաշնակության պահապանը, ինչպես նաև խելամտության և համեստության օրինակ, հավատարմության և նվիրվածության անսպառ աղբյուր:
   Մայրական անծիր սերն ու ջերմ օրհնությունը, սրտաբուխ աղոթքներն ու իմաստուն հորդորներն են ուղեկցում մեզ ամբողջ կյանքում, դառնում մեր նախաձեռնությունների և հաջողությունների գրավականը, կյանքի տարբեր խաչմերուկներում մեր անսխալ ուղեցույցն ու փարոսը:
   Պատահական չէ, որ ազգային տոնացույցում Մայրության և գեղեցկության տոնը նշվում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը՝ ավելի ընդգծելով օրվա և տոնի մեծ խորհուրդը:
   Այսօր և միշտ առանձնահատուկ խոնարհումս այն մայրերին և կանանց, ում որդիները և ամուսինները մարտիրոսվեցին հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:Մաղթում եմ նրանց համբերություն, տոկունություն, ուժ:
   Սիրելի՛ մայրեր, քույրեր, կանայք, ցանկանում եմ ձեզ առողջություն, անսպառ ժպիտներ, անսահման լավատեսություն և անհատնում ուժ, որպեսզի կարողանաք շարունակել այն սուրբ առաքելությունը, որ բնությունն է ի վերուստ շնորհել ձեզ, և այն բացառիկ դերակատարությունը, որը վերապահված է հայ կնոջը ընտանիքում և հասարակությունում:
   Եղե՛ք միշտ սիրված, գնահատված, մեծարված, թող ձեր ընտանիքներում մշտապես թևածեն սերն ու երջանկությունը, քանզի դուք իրավմամբ վաստակել եք այդ ամենը...

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34