Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երբ խոսում են գույները․․․

08.04.2024

   Ապրիլի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը և մարզպետի խորհրդական Սարո Հովսեփյանը Հայաստանի Ազգային պատկերասրահի Ջերմուկի պատկերասրահ մասնաճյուղում ներկա գտնվեցին վայոցձորցի փոքրիկ նկարչուհի Մարիա Մխիթարյանի /Մարիա Արամի/ <<Իմ մոլորակի գույները>> խորագրով անհատական ցուցահանդեսի բացմանը։
   Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ փոքրիկը սկսել է նկարել դեռ երկու տարեկանից և արդեն իսկ հասցրել է շատերին գրավել իր գունագեղ աշխարհով՝ մրցանակային տեղեր զբաղեցնելով մի շարք միջազգային մրցույթներում։
   Նրա նկարներում իշխում են վառ գույները, ինքնատիպ ներդաշնակությունը, թեմաներում՝ բնության գեղեցկությունը, խաղաղության մոտիվները։Նրա զարմանահրաշ նկարներից ճառագում են բարության լույսն ու մաքրությունը։
   Ի դեպ, նա հասցրել է սահմանել ռեկորդ և գրանցվել ՀՀ <<Դյուցազնագիր>> գրքում։ Ցուցահանդեսը տևելու է մինչև մայիսի 5-ը։



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28