Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտնի են <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի մասնակից թիմերի անունները
04.04.2024
Ապրիլի 2-ին Վայքի <<Արևիկ>> մարզադաշտում անցկացվեց Վայքի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 1-3-րդ, 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառումը։ Վայքի տարածաշրջանում ներդպրոցական փուլին մասնակցել են 1087 մասնակից, տարածաշրջանային փուլին՝ 140 մասնակից։
Ապրիլի 19-ին կանցկացվի սպորտլանդիայի մարզային փուլը, որին կմասնակցեն համայնքային փուլում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը, մասնավորապես 1-3-րդ դասարանների մրցապայքարում իրենց ուժերը կչափեն Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի / 1-ին տեղ/ , Եղեգնաձորի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի /2-րդ տեղ/ , Ազատեկի միջնակարգ դպրոցի /1-ին տեղ/, Զառիթափի միջնակարգ դպրոցի / 2-րդ տեղ/ սաները։
4-6-րդ դասարանների պայքարում կմրցեն Եղեգնաձորի Հ․Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի /1-ին տեղ, Արենիի միջնակարգ դպրոցի /2-րդ տեղ/ , Զառիթափի միջնակարգ դպրոցի /1-ին տեղ/, Ազատեկի միջնակարգ դպրոցի /2-րդ տեղ/ աշակերտները։
Հավելենք, որ մարզական միջոցառումը միտված է դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, առողջ ապրելակերպի ձևավորման գործում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, անհատի բազմակողմանի և ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը։
Հաջող մարզական ընթացք սպորտլանդիայի մարզային փուլի բոլոր թիմերին։








