Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 18-ին Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ տեղի ունեցան «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլի մրցումները, որին մասնակցելու իրավունք էին ստացել համայնքային փուլի մրցապայքարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին տվյալ դպրոցից 2 տղա, 2 աղջիկ և ֆիզկուլտուրայի 1 ուսուցիչ։ Մրցումներն անցկացվեցին 2 տարիքային խմբերով:Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը 18.04.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի19-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է Ոստիկանության մի խումբ ծառայողների 18.04.2024
Ոստիկանության օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարների հետ այցելել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին: Մարզպետը մասնագիտական տոնի առիթով շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը անհատի, հասարակության և պետության շահերի պաշտպանության, ինչպես նաև օրինականության հաստատման և հանցավորության դեմ մղվող պայքարի գործում: Նա կարևորել է աշխատանքում արհեստավարժությունը, մասնագիտական և մարդկային որակների զուգակցումը, համագործակցված աշխատանքը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Աժ պատգամավորներ Տրդատ Սարգսյանը, Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը,փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանը։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 17.04.2024
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2024
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա առթիվ։ Անգնահատելի են յուրաքանչյուր երկրում իրավակարգի և օրինականության, քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանության գործում ոստիկանության աշխատակիցների դերն ու առաքելությունը։ Օրենքն ու արդարությունը հիմք են հանդիսանում ժամանակակից հասարակության կայուն զարգացման համար, որի պաշտպանությունը վստահված է ոստիկանության աշխատակիցներին։


