Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլի արդյունքները

19.04.2024

   Ապրիլի 18-ին Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոցում ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համակարգմամբ տեղի ունեցան «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Վայոց ձորի մարզային փուլի մրցումները, որին մասնակցելու իրավունք էին ստացել համայնքային փուլի մրցապայքարում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցական թիմերը։
   Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին տվյալ դպրոցից 2 տղա, 2 աղջիկ և ֆիզկուլտուրայի 1 ուսուցիչ։ Մրցումներն անցկացվեցին 2 տարիքային խմբերով:Առաջին տարիքային խմբում ընդգրկված էին 5-9-րդ դասարանների, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարանների աշակերտները:
   5-9-րդ դասարանների համառ մրցապայքարում Բարձրունու միջնակարգ դպրոցի, Չիվայի միջնակարգ դպրոցի և Վայքի հիմնական դպրոցի թիմերը գրավեցին համապատասխանաբար I , II , III տեղերը։
   10-12-րդ դասարանների տարիքային խմբում առաջատարը Գնդեվազի միջնակարգ դպրոցի աշակերտներն էին, II տեղը զբաղեցրին Եղեգնաձորի ավագ դպրոցի, III տեղը՝ Վայքի ավագ դպրոցի թիմերը։
   Մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանը, մարզպետի խորհրդական Վահան Աբրահամյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան մարզային փուլում հաղթող և մրցանակակիր դարձած թիմերին հանձնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սահմանված հավաստագրերը և գավաթները՝ ցանկանալով դպրոցականներին նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ սպորտում։
   Տարիքային երկու խմբերում 1-ին տեղը գրաված թիմերը Վայոց ձորի մարզը կներկայացնեն ապրիլի 27-28-ը Չարենցավանում կայանալիք հանրապետական եզրափակիչ մրցումներին, որտեղ հաղթող և մրցանակակիր ճանաչվող թիմերի համար նախատեսված են հետևյալ դրամական մրցանակները․
   Դպրոցներ՝ 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,5 մլն, 3-րդ տեղ՝ 1,5 մլն դրամ:
   Ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ 1-ին տեղ՝ 700 հազար դրամ, 2-րդ տեղ՝ 500 հազար, 3-րդ տեղ՝ 300 հազար դրամ:
   Թիմերի աշակերտներ՝ 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150 հազարական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100 հազարական, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75 հազարական դրամ:
   Հաջողություններ Բարձրունու և Գնդեվազի միջնակարգ դպրոցների աշակերտներին մրցաշարի եզրափակիչ փուլում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28