Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը պարգևատրել է Ոստիկանության մի խումբ ծառայողների

18.04.2024

   Ոստիկանության օրվա կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանի և ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարների հետ այցելել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժին:
   Մարզպետը մասնագիտական տոնի առիթով շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց աշխատանքը անհատի, հասարակության և պետության շահերի պաշտպանության, ինչպես նաև օրինականության հաստատման և հանցավորության դեմ մղվող պայքարի գործում: Նա կարևորել է աշխատանքում արհեստավարժությունը, մասնագիտական և մարդկային որակների զուգակցումը, համագործակցված աշխատանքը:
   ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժինների մի խումբ աշխատակիցներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարելու, մասնագիտական բարձր որակներ դրսևորելու համար մարզպետ Կոլյա Միքաելյանի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28