Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր

Ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր 27.09.2012

Ս.թ. սեպտեմբերի 26-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մասնակցությամբ, Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տասը համայնքների, Օքսֆամ-ի, հասարակական կազմակերպության և բարեգործական հասարակական կազմակերպության միջև` ստորագրվեց Փոխըմբռնման Հուշագիր` շարունակական կրթության ռեսուրս կենտրոնի բացման վերաբերյալ:

Վերանշանակումներ կայացած մրցույթների արդյունքում 26.09.2012

Հիմք ընդունելով 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 2012 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 81 որոշմամբ ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Անահիտ Անուշավանի Կարապետյանը, թիվ 82 որոշմամբ ՓԲԸ-ի տնօրեն է վերանշանակվել Ռոբերտ Գերասիմի Ասլանյանը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է 2011 թվականի պետական բյուջեի մարզերի մասով կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներին 26.09.2012

Սեպտեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակեցել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի 2011 թվականի պետական բյուջեի մարզերի մասով կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումներին: Մարզպետը ներկայացրել է մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված ծրագրերը և 2011 թվականին Վայոց ձորի մարզին տրամադրված ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները:  

Ուղերձ

Ուղերձ 24.09.2012

Սիրելի հայրենակիցներ, 2012 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզի 36 համայնքներում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով, քանզի ցանկացած ընտրություններով ամրապնդվում է Հայոց անկախ պետականությունը և կերտվում մեր ժողովրդի նորագույն շրջանի պատմությունը: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել ժամանակակից ժողովրդավարական պահանջներին համապատասխան ազատ և արդար ընտրություններ, որոնց արդյունքում ժողովրդի վստահությունը վայելող գործիչներն ընտրվեցին համայնքի ղեկավարների և համայնքի ավագանու անդամների պաշտոններում:

Պարգեւներ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ

Պարգեւներ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ 24.09.2012

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ջերմորեն շնորհավորեց Հայաստանի Հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում ու բնագավառներում իրենց ազնիվ աշխատանքով և անձնվեր ծառայությամբ աչքի ընկած այն անձանց, որոնք Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ արժանացան հայրենիքի բարձր պարգևներին և պատվավոր կոչումներին: Վայոց ձորի մարզից Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչման է արժանացել ՓԲԸ-ի տեղամասային թերապեւտ Գայանե Գուրգենի Սարգսյանը, իսկ Ռինդ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Խաչատուր Ազատի Խաչատրյանը պարգեւվատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ 21.09.2012

Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանի անկախությունը հայ ժողովրդի դարավոր երազանքն է եղել: Անկախության տոն, որը հնարավորություն տվեց մեր ժողովրդին` ավետելու Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնադրումը, հաստատելու ազատ ու անկախ ապրելու իր կամքը, խորհելու անցած ուղու մասին, կշռադատելու ձեռքբերումներն ու պատմության քառուղիներում ունեցած կորուստները, նախագծելու հետագա ծրագրերն ու նախանշելու երկրի անցնելիք ապագա ուղին: Իհարկե, անկախությունը մեզ հեշտ չտրվեց, քանզի նորանկախ Հայաստանի կենսագործունեության առաջին տարիները եղան դժվարությունների ու փորձությունների տարիներ` երկրաշարժի հետեւանքների վերացման և ազատագրական պայքարի տարիներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57