Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` նվիրված որսագողության դեմ պայքարի աշխատանքներին

13.11.2012


Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ որսագողության դեմ պայքարի աշխատանքներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ Արթուր Եղիազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետ Վահիկ Գրիգորյանը, Վայոց ձորի անտառտնտեսության տնօրեն Մուրադ Հարությունյանը, Եղեգնաձորի բնապահպանական տեղեկատվության հասարակական <Օրհուս> կենտրոնի ղեկավար Նարեկ Բեգլարյանը:
Նախ մարզպետ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց խորհրդակցության մասնակիցների խնդիրներից, ապա խոսեց մարզում կատարվող անօրինական որսի և որսագողության դեմ պայքարն ուժեղացնելու, պայքարի տարբեր միջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին, որպեսզի որսի արգելման սեզոնի ընթացքում խիստ հսկողություն իրականացվի մարզի թե անտառային գոտու, թե հանրային տարածքներում որսագողերին հայտնաբերելու համար: Մարզպետը ներկաների ուշադրությունը հրավիրեց Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանման խնդիրներին և հորդորեց անել ամեն ինչ նշած կենդանիների որսը բացառելու համար, բացառությամբ սահմանված կարգով գիտահետազոտական նպատակով կատարվող որսի:
Մարզպետը հետաքրքրվեց`  արդյոք մարզի տարածքում, այդ թվում նաև մայրուղու վրա տեղադրված ցուցանակների տեղակայման վայրերն և նրանցում եղած բովանդակային ինֆորմացիան համապատասխանում են սահմանված կարգին և պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:50:49