Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է <Տարվա լավագույն համայնք> մրցանակաբաշխությունը

12.11.2012

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 16-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին անցկացվել է "Տարվա լավագույն համայնք-2012" մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառվարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, ՏԻ ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ՀՀ Վայոց ձոր մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են մարզային պատվիրակության անդամները` մարզպետարանի աշխատակազմի ՏԻ ևՀԳՄ վարչության պետ Արամ Գրիգորյանը և քաղաքային ու գյուղական շուրջ 10 համայնքների ղեկավարներ:

Փոխվարչապետը շնորհավորել է ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել` ի նպաստ սեփական համայնքների բարեկեցության: Նա առանձնահատուկ ընդգծել է արդյունավետ գործող ՏԻ մարմինների դերը համայնքների զարգացման գործում:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է հինգ անվանակարգերով: 2012 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Շիրակի մարզի Արեւշատ համայնքը։ <Մաքուր համայնք> անվանակարգում մրցանակի է արժանացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, <Մշակութային լավագույն քաղաքային համայնք> անվանակարգում` Լոռու մարզի Ալավերդի քաղաքը։ Լավագույն կանաչապատ համայնք է ճանաչվել Երեւանը:
<Տարվա լավագույն համայն> մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և <Հայաստանի համայնքների միության> կողմից և կազմակերպվում է 2006 թվականից։
Մրցանակաբաշխության նպատակն է գնահատել տարվա ընթացքում արդյունավետ աշխատած ՏԻՄ-երի գործունեությունը եւ խրախուսել հաջողություններ արձանագրած համայնքներին:
<Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին> ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:
Աղբյուրը` ՏԿՆ Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45