Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը 03.08.2012

Ս/թ օգոստոսի 14-ին, ժամը` 11.00-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը:

Հրաժեշտի խարույկ` <Սիրանույշ> ճամբարում

Հրաժեշտի խարույկ` <Սիրանույշ> ճամբարում 02.08.2012

Խարույկից առաջ ճամբարականների ուժերով ներկայացվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա` Գևորգ Էմինի ստեղծագործության հիման վրա: Խարույկը վառելու պատիվը վերապահվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, իսկ խարույկի շուրջ իշխում էր անկեղծ տրամադրությունը, հնչում էին շնորհակալանքի և հեռանալու ափսոսանքի խոսքեր, թևածում էր ուրախ երգն ու պարը: Երեխաները ճամբարից հեռացան իրենց հետ տանելով անմոռաց հուշեր, գեղեցիկ տպավորություններ ու կրկին վերադարձի սպասումներ:

Քաղաքացիների ընդունելություն` օգոստոսի 10-ին 01.08.2012

  Սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ 2012 թվականի օգոստոսի 10-ին, ժամը` 14-ին, տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` Վայոց ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: Աշխատակազմի ՏՀԿ բաժին  

Համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում Գետափ համայնքում

Համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում Գետափ համայնքում 01.08.2012

2012թ. հուլիսի 31-ին, ժամը 11.00-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի համայնքային կենտրոնում կայացավ ԱՄՆ ՄԶԳ քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված համայնքային ծրագրերի ամփոփիչ միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը, մարզի ծրագրային այլ գործընկեր համայնքների ղեկավարներ ու պաշտոնատար անձիք:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 01.08.2012

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 3 ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Տեղեկատվություն` հուլիս ամսին Վայոց ձորի մարզպետին ուղղված դիմումների վերաբերյալ 01.08.2012

2012 թվականի հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ընդունելության են եկել 85 քաղաքացիներ, որոնցից 80-ը դիմել են ֆինանսական օժանդակության խնդրանքով և 1-ական` տանիքի թիթեղի ձեռք բերման, ոռոգման ջրի, հողի, գետաբերանին երկաթյա ցանց տեղադրելու և աշխատանքի տեղավորման հարցերով: Բացի աշխատանքի տեղավորման խնդրից, մնացած բոլոր խնդրանքները բավարարված են: Իսկ նշված խնդրի լուծման նապատակով` մարզպետը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան վարչությանը` քննարկել հարցը և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-09 14:58:38