Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մարզխորհրդի 8-րդ նիստը

24.12.2012

2012 թվականի դեկտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի 8-րդ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին համայնքների ղեկավարներ և աշխատակազմի քարտուղարներ, մարզի բաժնետիրական ընկերությունների նախագահներ, ինչպես նաև մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը
1. <2012թ. 11-ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>
2.<Մարզի համայնքներում ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կապված ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2012թ. դեկտեմբերի 11-ի N 01/16/6526-12 հանձնարարականի կատարման մասին>
3. <Մարզային ենթակայության 50% և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական գործունեության տարեկան արդյունքների մասին>:
Հայտարարություններ
Համայնքային նշանակության ոռոգման ներքին ցանցերի պետական իրավունքի գրանցման մասին,
Էլեկտրոնային հասցեների տրամադրման մասին,
Մարզպետարանի պաշտոնական կայքէջի նյութերի թարմացման մասին.

Առաջին հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Ներկայացնելով 2012թ. 11-ամիսների ընթացքում համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները` նա նշեց այն համայնքները, որտեղ հավաքագրման մակարդակը կազմում է հարյուր և ավելի տոկոս, ինչպես նաև այն համայնքները, որոնք մարզի միջին մակարդակից ցածր ցուցանիշեր ունեն:
Մարզպետը խոսեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ոչ բավարար տեմպերի մասին և նշեց, որ հավաքագրման ցուցանիշերով է պայմանավորված  սեփական բյուջեի գումարներով համայնքային ենթակայության կառույցների պահպանման խնդիրները, ինչպես նաև տվյալ համայնքում հրատապ խնդիրների լուծման մարզային ծրագրերում ընդգրկվելը:
Երկրորդ հարցը` մարզի համայնքներում ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կապված ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2012թ. դեկտեմբերի 11-ի N 01/16/6526-12 հանձնարարականի կատարման մասին, ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորիկ Սիմոնյանը, նշելով որ պահանջվող տեղեկատվությունը ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այս հարցի առիթվ մարզպետը նշեց, որ նախընտրական փուլում մարզի տարածքում պետք է հավասար պայմաններ ապահովել ՀՀ Նախագահի բոլոր թեկնածուների համար և ամեն ինչ պետք է անել մարզում օրենքի պահանջներին համապատասխան նախընտրական քարոզչության շրջան և ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար:
<Մարզային ենթակայության 50% և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական գործունեության տարեկան արդյունքների մասին> զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը:
Համայնքային նշանակության ոռոգման ներքին ցանցերի պետական իրավունքի գրանցման մասին հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը:
Էլեկտրոնային հասցեների տրամադրման մասին հաղորդմամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը:
Մարզպետարանի պաշտոնական կայքէջի նյութերի թարմացման և տպագիր մամուլի բաժանորդագրման մասին հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը:
Ներկայացված հարցերի շուրջ ծավալվեց քննարկումներ և ընդունվեց համապատասխան որոշումներ, որոնց ծանոթանալու համար կարող եք այցելեց Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք`(vdzor.gov.am) <Մարզպետարան> բաժնի <Մարզխորհրդի նիստեր և Արձանագրություններ> ենթաբաժին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00