Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա մարզխորհրդի նիստ

21.12.2012

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 24-ին տեղի կունենա Վայոց ձորի մարզխորհրդի  թիվ 8 նիստը, հետևյալ օրակարգով`
1. <2012թ. 11-ամիսների համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին>
(Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան)
2.<Մարզի համայնքներում ՀՀ նախագահի ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ կապված ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2012թ. դեկտեմբերի 11-ի N 01/16/6526-12 հանձնարարականի կատարման մասին>
(Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան)
3. <Մարզային ենթակայության 50% և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական գործունեության տարեկան արդյունքների մասին>
(Զեկեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի
պետ Վ. Կարապետյան)
Հայտարարություններ
- Համայնքային նշանակության ոռոգման ներքին ցանցերի պետական իրավունքի գրանցման մասին.
(Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի աշխատակազմի գյուղատնտեսության և բապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան)
- Էլեկտրոնային հասցեների տրամադրման մասին.
(Զեկուցոզ` ՀՀ Վայոց ձորի աշխատակազմի քարտուղարության պետ Հ. Կարապետյան)
- Մարզպետարանի պաշտոնական կայքէջի նյութերի թարմացման մասին.
(Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ս. Մարգարյան)
 Մարզխորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու՝ համայնքների ղեկավարներ և աշխատակազմի քարտուղարներ, մարզի բաժնետիրական ընկերությունների նախագահներ, ինչպես նաև մարզպետարանի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ:

Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00